Հեպտոդ
Հեպտոդ, էլեկտրոնային լամպ, բաղկացած է 7 էլեկտրոդից՝ կատոդ, անոդ և 5 ցանց (2 կառավարող, 2 էկրանող և 1 պաշտպանական)։ Կիրառում են ռադիոէլեկտրոնային սարքերում (օրինակ, սուպերհետերոդինային ռադիո ընդունիչում)՝ բարձր հաճախականության էլեկտրական տատանումները խառնելու և փոխակերպելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 355)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեպտոդ» հոդվածին։ |