Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ
Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ (անգլ.՝ Institute for Advanced Study, IAS), գիտահետազոտական ինստիտուտ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։
Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ և արխիվ |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Կարգախոս | Truth and Beauty |
Հիմնադրված | 1930 |
Գլխադասային գրասենյակ | Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ղեկավար | Ռոբերտ Դեյգրաֆ |
Հիմնադիր | Աբրահամ Ֆլեքսներ, Louis Bamberger? և Caroline Bamberger Fuld? |
Պարգևներ | |
Կայք | ias.edu(անգլ.) |
Ոչ անգլերեն աղբյուրներում հանդիպում է նաև անվանման թարգմանության այլ տարբերակներ` Հիմնարար ուսումնասիրությունների ինստիտուտ, Բարձրագույն ուսումնասիրությունների ինստիտուտ, Առաջատար հետազոտությունների ինստիտուտ։
Պատմություն
խմբագրելԻնստիտուտը հիմնադրվել է 1930 թվականին Լուիս Բամբերգերի և իր քրոջ Կարոլինա Բամբերգեր Ֆուլդի կողմից, որոնք նվիրաբերել են 5 միլիոն դոլար։ Նոր ինստիտուտն աշխատանքի է վերցրել նացիզմի վտանգից Եվրոպայից փախած բազմաթիվ գիտնականների։ Այստեղ են աշխատել ԱՄՆ արտագաղթած այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն ֆոն Նեյմանը և Կուրտ Գյոդելը։ Չնայած մոտակա տեղակայմանը, ինստիտուտը հիմնադրման օրից ձևական կապեր չի ունեցել Պրիստոնի համալսարանի, կամ որևէ այլ ուսումնական հաստատության հետ։ Սակայն ինստիտուտը և Փրինսթոնի համալսարանը սերտ համագործակցություն են ունեցել բազմաթիվ համատեղ նախագծերում։ Ամբողջ գիտական գործունեությունը ինստիտուտում ֆինանսավորվում է դրամաշնորհների և նվիրատվությունների հաշվին։ Հետազոտությունները երբեք պատվերով չեն կատարվում, կամ ուղղորդվում դրսից, յուրաքանչյուր հետազոտող աշխատում է այն բանի վրա ինչը իրեն հետաքրքիր է։ Ինստիտուտը բաժանված է չորս հետազոտական «Դպրոցների»։
- Իրավաբանական
- Մաթեմատիկական
- Բնական գիտություններ
- Սոցիալական գիտություններ
Յուրաքանչյուր տարի հավաքագրում են 29 մշտական անդամներ, և 190 հրավիրվածներ ավելի քան 100 համալսարաններից և գիտահետազոտական ինստիտուտներից։ Յուրաքանչյուր դպրոցի համար ընտրությունը կատարվում է 1.500–ի կարգի թեկնածուներից, որոնց մեջ լինում են ինչպես երիտասարդ հետազոտողներ, այնպես էլ փորձառու գիտնականներ։ Ինստիտուտ կարելի է ընդունվել ինչպես մեկ քննաշրջանի, այնպես էլ մի քանի տարվա արդյունքների հիման վրա, բայց մեծամասնությունն անցնում է մեկ տարում։
Ինստիտուտի նշանավոր աշխատակիցներ
խմբագրել- Մայքլ Ատիա
- Էնրիկո Բոմբիերի
- Անդրե Վեյլ
- Հերման Վեյլ
- Էդվարդ Վիտտեն
- Կուրտ Գյոդել
- Կլիֆորդ Գիրց
- Ֆրիմեն Դայսոն
- Կարլ Լյուդվիգ Զիգել
- Էռնստ Կանտսրովիչ
- Օտտո Նեյգեբաուեր
- Ջոն ֆոն Նոյման
- Էմմի Նյոթեր
- Ռոբերտ Օպենհեյմեր
- Աբրահամ Պայս
- Էրվին Պանոֆսկի
- Դավիդ Ռյուել
- Ջորջ Յուջին Ուլենբեկ
- Յանգ Չժեննին
- Ալբերտ Այնշտայն
- Պաուլ Էրդոշ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ https://www.eps.org/page/distinction_sitesIAS
Գրականություն
խմբագրել- Монастырский М. И. IAS и IHES — история двух институтов. // Историко-математические исследования. — М.: Янус-К, 2001. — № 41 (6). — С. 73-83.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ կատեգորիայում։ |