Հեռուստասերիալ
Սերիալ (անգլ.՝ Serial, նաև` հեռուստասերիալ, հաջորդական ծրագիր), ֆիլմ կամ հեռուստաֆիլմ, կազմված որոշ, հիմնականում մեծ քանակի սերիաներից[1] և մի քանի սյուժետային գծերից[2] («հնարավոր անսահմանություն», ի տարբերություն բազմասերիանոց հեռուստաֆիլմերի, որոնցում առկա է «վերջնակետ»[3]), հեռուստատեսային արվեստի ցիկլի հատուկ ձև է[4]։ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հեռուստասերիալ է համարում այն հեռուստաֆիլմերն ու հեռուստաֆիլմերի ցիկլները, որոնք կազմված են առնվազն վեց սերիաներից[5] (քիչ քանակով կազմված հեռուստաֆիլմերն համարվում են «սահմանափակ սերիաներ» (անգլ.՝ limited series)[5]): Սերիալների ամենահայտնի ձևաչափն է օճառային օպերան, որը ի հայտ է եկել 1930-ական թվականներին ամերիկյան ռադիոյում[6]։
Յուրաքանչյուր սերիալի նպատակն է երկար ժամանակահատվածով հեռուստադիտողներին ներգրավել էկրաններին և պահել նրանց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ։ Շատ անընդմեջ սերիալներում օգտագործվում է օճառային օպերաների դասական տարրը` ռեքափ` սերիայի սկզբում և քլիֆհենգեր` սերիայի վերջում։ Համարվում է, որ այս բանաձևը առավելագույն պահանջարկ ունի հեռուստադիտողի կողմից և թույլ է տալիս, առանց որևէ անհարմարության, ամեն շաբաթ հետևել սյուժեին[7][8]։
Շարունակական սերիալները, որպես կանոն, կտրուկ հակադրվում են ընթացակարգային դրամաներին, որոնք բաղկացած են ինքնավար և սյուժետային կապ չունեցող սերիաներից[9]։ Հաճախ դրանց անվանում են «շաբաթվա դեպք» (անգլ.՝ case-of-the-week)[9]: Վերջին տարիներին, ընթացակարգային դրամաները վարկանիշով գերազանցում են հաջորդական սերիալներին, քանի որ դրանց մեջ չկան երկարատև սյուժետային գծեր, և հեռուստադիտողը կարող է նման ծրագիրը դիտել յուրաքանչյուր սերիայից[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Определение в толковом словаре Ефремовой
- ↑ СЕРИАЛ
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ БСЭ, ст. "Телевизионное искусство"
- ↑ 5,0 5,1 Television Academy Announces Primetime Emmy Awards Rules Changes
- ↑ Robert C. Allen. «Soap Opera». Museum of Broadcast Communications. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Alessandra Stanley (24 июля 2007). «Smile and Smile and Still Be a Villain». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Glen Creeber Serial television: big drama on the small screen. — BFI Publishing, 2004. — 184 с.
- ↑ 9,0 9,1 James Poniewozik (4 декабря 2008). «I Have Seen Dollhouse». Time. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Bill Carter (13 мая 2012). «As Talent Flees to Cable, Networks Fight Back». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ սերիալ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռուստասերիալ» հոդվածին։ |