Հետման

Հին գերմաներեն hauptmann (haupt–գլխավոր, գլուխ և mann–մարդ), լեհերեն–hetman նշանակել է զինված ջոկատի հրամանատար, կապիտան։ Ներկայումս գերմանալեզու պե

Հետման, պետական առաջնորդ, զորահրամանատար։ 15-րդ դարում համարվել է տաբորականների զորահրամանատար Չեխիայում։ 15-րդ դարից մինչև 1795 թվականը մշտական վարձկան զորքի հրամանատարի պաշտոն և տիտղոս Լեհաստանում։ 1505 թվականին մտցվել է թագավորական մեծ հետմանի պաշտոնը, ավելի ուշ՝ նաև Լիտվայի համար։ Կար նաև արքունի Հետմանի պաշտոն՝ թագավորական գվարդիայի հրամանատարը։ 1581 թվականից Հետմանի պաշտոնը դարձել է ցմահ։ Հետմանը օգտվում էր մեծ արտոնություններից (զորահավաք, սպաների նշանակում, դատական իշխանություն բանակում և այլն)։ 18-րդ դարից հետմանի իրավունքները սահմանափակվեցին։ Հետմանը համարվել է գրանցված կազակների ղեկավար Ուկրաինայում, 16-րդ դարի 2-րդ կեսից։ Այդ կոչումը կրել են Ուկրաինայի կազակային-գյուղացիական շարժման ղեկավարները։ 1648 թվականից Հետմանի տիտղոսը ընդունեց Բ. Խմելնիցկին, որի մահից հետո (1657 թվական), Աջափնյա Ուկրաինան Լեհաստանին անցնելու կապակցությամբ, Ուկրաինայում գոյություն ուներ երկու Հետման՝ Ձախափնյա (կոչվում էր նաև Հետմանշչինա) և Աջափնյա Ուկրաինայում (մինչև 1704 թվականը)։ 17-րդ դարում համարվել է նաև զորահրամանատար Մոլդավիայում։

Հետմանի ուսադիրը

Գերմանիայում մինչև այժմ զինվորական կոչում է, համարժեք է կապիտանին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետման» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 374