Հերբերտ Հանկե

Ամերիկացի գրող և բանաստեղծ

Հերբերտ Էդվին Հանկե (հունվարի 9, 1915(1915-01-09)[1], Greenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 8, 1996(1996-08-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]) ամերիկացի գրող և բանաստեղծ, ամերիկայում 20-րդ դարի մի շարք զարգացող մշակութային, սոցիալական և գեղագիտական շարժումների ակտիվ մասնակից[3][4][5][6][7][8][9]։

Հերբերտ Հանկե
Ծնվել էհունվարի 9, 1915(1915-01-09)[1]
ԾննդավայրGreenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 8, 1996(1996-08-08)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և օրագրի հեղինակ
Քաղաքացիություն ԱՄՆ
Գրական ուղղություններԲիթ սերունդ

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Գրինֆիլդ քաղաքում, մեծացել Չիկագոյում։ Թեև ընտանիքի միակ երեխան էր, երբեք չի արժանացել այն ուշադրությանը, որն ակնկալում էր։ Սովորել է ավագ դպրոցում։

Ծնողների բաժանումից հետո՝ տասներկու տարեկանում, հեռացել է Չիկագոյից և ապրել թափառաշրջիկի կյանքով։

Նյու Յորք և Թայմս Սքվեր

խմբագրել

Հանկեն 1939 թվականին գնացել է Նյու Յորք։ Վարորդը նրան իջեցրել են 103-րդ փողոցի՝ Բրոդվեյի խաչմերուկում։ Վարորդին հարցրել է, թե ինչպես կարող է գտնել 42-րդ փողոցը, և ստացել պատասխան, որ կարող է ուղիղ գնալ և կգտնի 42-րդ փողոցը։ Հաջորդող 10 տարիների ընթացքում Հանկեն ապրել է 42-րդ փողոցում և հայտնի դարձել որպես 42-րդ փողոցի «քաղաքապետ»։

Հանկեի մշտական բնակավայրերն էին 42-րդ փողոցը և Թայմս Սքվերը, որտեղ նա շփվում էր ամենատարբեր մարդկանց հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հանկեն ծով է դուրս եկել որպես Միացյալ Նահանգների առևտրական նավատորմի անդամ։

Նավերի վրա Հանկեն հաղթահարել է իր կախվածությունները։ Վերադառնալով Նյու Յորք՝ վերադարձել է 42-րդ փողոց։

1940-ականների վերջին Հանկեն ներգրավվել է Ալֆրեդ Քինսիի ամերիկացի տղամարդկանց սեռական սովորությունների վերաբերյալ ուսումնասիրության մեջ։ Քինսին հարցազրույց է վերցրել նրանից։

Հանկեն չհրապարակված գրող էր Չիկագոյում գտնվելու օրվանից։ Նա այցելում էր բոլոր ջազ ակումբները և շփվում Բիլլի Հոլիդեյի, Չարլի Փարքերի և Դեքստեր Գորդոնի, Ալեն Գինզբերգին հետ։ Նրանք ոգեշնչված էին նրա պատմություններից։ Հանկեն նկարահանվել է Ջեք Քերուակի «Ճանապարհին» ֆիլմում որպես Էլմո Հասելի կերպար։

1940-ականների վերջին Հանկեն ձերբակալվել է ապրանքներ գողանալու մեղադրանքով և դատապարտվել բանտարկության Նյու Յորք նահանգի բանտային համակարգում։ Գինզբերգը ձերբակալվել է Հանկեի և մյուսների հետ միասին և արդյունքում ուղարկվել հոգեբուժարան[10]։

Կարիերա

խմբագրել

Ինքը՝ Հանկեն կյանքի պարադոքսալ ազնիվ հայացքով եզակի կերպար է եղել։ Բիթ սերունդի անդամները խրախուսեցին Հանկեին հրապարակել գրածները, ինչը նա արել է 1965 թվականին։

Նրա ինքնակենսագրությունը, որը կոչվում է «Ամեն ինչի մեղավորը», գրվել է 1940-1960-ական թվականներին, բայց հրատարակվել է միայն 1987 թվականին։ 1991 թվականին Հերբերտ Հանկեն թագադրվեց գեղարվեստի թագավոր[11]։ Նա նախագահեց թագուհի Ֆեյ Ռեյի հետ միասին։

Հանկեն մահացել է 1996 թվականին 81 տարեկանում։ Մի քանի տարի նա ապրում էր Նյու Յորքի D պողոտայի մոտակայքում գտնվող Արևելյան 7-րդ փողոցում գտնվող կիսանկուղային բնակարանում։ Վերջին մի քանի տարիներին նա ապրում էր «Չելսի» հյուրանոցում, որտեղ նրա վարձավճարը գալիս էր Գարսիայի ֆինանսական աջակցությամբ։

Հանկեն ֆիլմում

խմբագրել

Հանկեն նկարահանվել է բիթ սերնդի մասին մի քանի վավերագրական ֆիլմերում՝ այդ թվում Ջանեթ Ֆորմանի «Բիթնիկների սերունդ», ամերիկյան «երազանք» ֆիլմում, Ռիչարդ Լեռների և Լյուիս Մակադամսի «Ի՞նչ է պատահել Քերուակին», Ջոն Անտոնելիի «Քերուակ, ֆիլմ» և Հովարդ Բրուքների վավերագրական ֆիլմում՝ «Ուիլյամ Բերոուզի մասին»։ Նա նաև նկարահանվել է նաև Ջեյմս Ռասինի և Ջերոմ Փոյնթոնի ֆիլմում։

Աշխատանքներ

խմբագրել
  • Հանկեի օրագիրը («Բանաստեղծներ» հրատարակչություն, 1965)
  • Երեկոյան արևը դարձավ մանուշակագույն (Նյու Յորք, 1980) 0-916156-43-5
  • Մեղավոր ամեն ինչում (հատված) խմբագրել է Ռայմոնդ Ֆոյը (Նյու Յորք և Մադրաս։ Հանումանի գրքերը, 1987), 0-937815-08-X
  • Ամեն ինչի մեղավորը. Հերբերտ Հանկեի ինքնակենսագրությունը (Նյու Յորք, 1990), Խմբագրվել է Դոն Քենիսոնի կողմից. 1-55778-044-7
  • Կրկին-Հիվանդանոց (Լուիսվիլ, 1995) 1/50 օրինակ
  • Հերբերտ Է. Հանկե, 1915-1996 (Նյու Յորք՝ Ջերի Փոյնթոն, 1996), (Սահմանափակ հրատարակություն՝ 100 օրինակ, Հերբերտ Հանկեի հուշահամալիրի համար ընկերների հավաքատունը, Նյու Յորք)
  • Հերբերտ Հանկեի քրեստոմատիան, խմբագրվել է Բեն Շաֆերի կողմից (Նյու Յորք, 1997), 0-688-15266-X. (Ներառում է «Երեկոյան արևը, որը դարձավ մանուշակագույն» և «Հանկեի օրագիրը» ամբողջական տեքստերը)
  • Երազից երազանք (Նիդերլանդներ, 1994)
  • Հերբերտ Հանկե-մեղավոր է ամեն ինչում: Կրկնակի ընթերցանություն, 1987, Ամստերդամ, Նիդեռլանդներ (2012)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120553805 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Thomas, Robert McG. Jr. (1996 թ․ օգոստոսի 9). «Herbert Huncke, the Hipster Who Defined 'Beat,' Dies at 81». The New York Times.
  4. Herman, Jan (1990 թ․ հունիսի 10). «THE BEATNICK'S BEATNICK». The New York Times.
  5. Ginsburg, Allen (1996 թ․ դեկտեմբերի 29). «THE HIPSTER'S HIPSTER». The New York Times.
  6. Charters, Ann (ed.). The Portable Beat Reader. Penguin Books. New York. 1992. 0-670-83885-3 (hc); isbnt (pbk)
  7. Holladay, Hilary. American Hipster: A Life of Herbert Huncke, The Times Square Hustler Who Inspired the Beat Movement. Magnus Books. New York. 2013. 978-1936833214 (pbk)
  8. McCourt, Frank. Teacher Man. Scribner. New York. 2005.
    • Mahoney, Denis; Martin, Richard L.; Whitehead, Ron (ed.). A Burroughs Compendium: Calling the Toads. New York. 1998. 0-9659826-0-2.
  9. Mullin, Rick, Huncke: A Poem by Rick Mullin. Illustrated by Paul Weingarten. Seven Towers, Dublin, Ireland. 88 pgs. 2010. 978-0-9562033-7-3
  10. "Obituary:Herbert Huncke," The Independent, James Campbell, reprinted 23 October 2011
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

խմբագրել