Հերբերտ Տամպերե (էստ․՝ Herbert Tampere, փետրվարի 1, 1909(1909-02-01)[1], Rannu parish, Dorpat County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1975(1975-01-19)[1], Ռաննու, Ռաննու, Տարտումաա, Էստոնիա), խորհրդային էստոնացի բանահավաք և երաժշտագետ։ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1959), բանասիրական գիտությունների թեկնածու (1962), Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1969)[4]։

Հերբերտ Տամպերե
Ծնվել էփետրվարի 1, 1909(1909-02-01)[1]
Rannu parish, Dorpat County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 1975(1975-01-19)[1] (65 տարեկան)
Ռաննու, Ռաննու, Տարտումաա, Էստոնիա
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունբանահավաք և երաժշտագետ
Հաստատություն(ներ)Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա, Տարտուի համալսարան և Էստոնիայի գրականագիտական թանգարան
Գործունեության ոլորտբանագիտություն
Ալմա մատերՏարտուի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինէստոներեն[2][3]

Կենսագրություն

խմբագրել

Հերբերտ Տամպերեն ծնվել է 1909 թվականի հունվարի 19-ին (փետրվարի 1-ին) Տարտուի գավառի Ռաննու գյուղում։ 1927-1933 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի[5] բանահյուսագիտության, ազգագրության, հնագիտության ու էստոներենի ֆակուլտետում։ 1928 թվականից մինչև 1945 թվականը Հերբերտ Տամպերեն՝ որպես ասիստենտ, աշխատել է էստոնական ազգային քնարերգության արխիվում (Eesti Rahvaluule Arhiiv)։ 1935 թվականին Հերբերտ Տամպերեն հրատարակել է էստոնական ժողովրդական երգերի իր առաջին ժողովածուն։ Նա եղել է էստոնական ժողովրդական երգերի «Vana Kannel» ժողովածուի III և IV հատորների հրատարակության պատասխանատուն։ 1946-1951 և 1967-1975 թվականներին Հերբերտ Տամպերեն դասավանդել է Տալլինի կոնսերվատորիայում, վարել է երաժշտական բանահյուսությանը նվիրված դասընթաց։ 1947 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1974 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1952-1966 թվականներին Հերբերտ Տամպերեն բանահյուսագիտություն է դասավանդել Տարտուի համալսարանում[4]։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ աշխատել է Էստոնական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գրականագիտական թանգարանում. 1952 թվականից եղել է գիտաշխատող, 1966 թվականից՝ ավագ գիտաշխատող[5]։ Ղեկավարել է երաժշտական բանահյուսության բաժինը[4]։

Հերբերտ Տամպերեն հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատություններ, որոնց մեծ մասը նվիրված է էստոնական երաժշտական բանահյուսությանը։ Տամպերեն զեկույցներով ելույթ է ունեցել գիտաժողովներում։ Եղել է «Կալեվալասեուրա» (1960) և «Սուոմալաիս ուգրիլայսեն Սեուրա» (1963) միությունների անդամ[4]։

Հերբերտ Տամպերեն մահացել է 1975 թվականի հունվարի 19-ին Տարտուի շրջանի Ռաննու գյուղում[4]։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը[6]։

Մատենագրություն

խմբագրել
  • Eesti rahvaviiside antoloogia, Tartu, 1935.
  • Vana Kannel. Kuusalu vanad rahvalaulud, Tallinn, 1938.
  • Vana Kannel. Karksi vanad rahvalaulud, Tartu, 1941.
  • Eesti rahvalaule viisidega, t. 1-5, Tallinn, 1956-65.
  • Die Erforschung der Volksmusik in der Estnischen SSR, «Deutsches Jahrbuch für Volkskunde», 1967, Bd 13, H. 2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тампере, Херберт Тохверович // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, Советский композитор. Под ред. Ю. В. Келдыша. 1973—1982.
  5. 5,0 5,1 Тампере, Херберт Тохверович // Большая биографическая энциклопедия. 2009.
  6. «Herbert Tampere (1909 - 1975) haud» (էստոներեն). tartu.ee. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.

Գրականություն

խմբագրել
  • Andreas Kalkun: Herbert Tampere: On the Problem of Rhythm in the Old Estonian Folk Song in: Kirstin Kuutma und Tiiu Jaago: Studies in Estonian Folkloristics and Ethnology. A Reader and Reflexive History, University of Tartu, Tartu 2005 ISBN 9949-11-110-2