Հերիքնազ Տիգրանյան
Հերիքնազ Տիգրանյան, Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր, իրավաբան[1]։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (12.08.2021-ից)։
Հերիքնազ Սարգսի Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | 1972 թվականի փետրվարի 25 |
Ծննդավայր | Արմավիրի մարզ, Փշատավան գյուղ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատանք | իրավաբան, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1972 թվականի փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։
Միչև 1996 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
«Աշխատանքի ուսումնասիրության հետազոտական մեթոդները» դասընթացի (2009 թվականին, Վ.Վ. Գիրի անվան աշխատանքի ազգային ինստիտուտ, Նյու Դելի) մասնակից։
1996-2001 թվականներին աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան։ 1997-2003 թվականներին եղել է ԵՊՃՀ, 2000-2010 թվականներին՝ Հայաստանի ոստիկանության ակադեմիայի, 2008-2012 թվականներին՝ Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015 թվականներին՝ Հայաստանի փաստաբանական դպրոցի դասախոս։
2001-2004 թվականներին եղել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005 թվականներին՝ «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության քաղաքացիական ուսուցանող։ 2006-2008 թվականներին աշխատել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։ 2008-2009 թվականներին՝ Հայաստանի սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ։ 2009-2018 թվականներին՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու։
2006 թվականից արտոնագրված փաստաբան է, անդամակցում է Հայաստանի փաստաբանների պալատին։ «Տեղեկատվական աջակցության և քաղաքացիական կրթության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։
Հայաստանի աշխատանքային իրավունքի վերաբերյալ մի շարք ձեռնարկների համահեղինակ է։ 2013 թվականին ճանաչվել է Հայաստանի փաստաբանական դպրոցի տարվա լավագույն դասախոս։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
2021 թվականի օգոստոսի 12-ից Հայաստանի ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է։