Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին
Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին (ռուս.՝ Сказка о Мальчише-Кибальчише), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին։ Արկադի Գայդարի կողմից գրված նույնանուն հեքիաթի հիման վրա հերոսական և ռոմանտիկ մուլտֆիլմն ստեղծել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան[1]։ Վերնագրում նշված է. «Այս ֆիլմը նվիրված է լենինյան փառահեղ կոմերիտմիությանը»։
Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին ռուս.՝ Сказка о Мальчише-Кибальчише | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Ռաքել Լազարևնա Սոլոմյանսկայա |
Հնչյունավորում | Վալենտինա Սպերանտովա, Միխայիլ Նազվանով, Վիկտոր Խոխրյակով, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Կոնսովսկի և Լեոնիդ Պիրոգով |
Երաժշտություն | Միխայիլ Ռաուխվերգեր |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1278 s |
Թվական | 1958 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ա. Գայդարի «Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին» ստեղծագործության։ Սյուժեի կենտրոնում արտասահմանյան զորքերի ներխուժման դիմադրության կազմակերպիչ Մալչիշ-Կիբալչիշի պահվածքն է և դավաճան Մալչիշ-Պլոխիշի պահվածքը։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Լիա Սոլյանսկայա
- Ռեժիսոր` Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Կոմպոզիտոր` Միխայիլ Ռաուխվերգեր
- Երգերի տեքստի հեղիանկ` Յակով Ակիմ
- Բեմադրող նկարիչներ` Մարիա Ռուդաչենկո, Բորիս Կորնեև
- Օպերատոր` Եկատերինա Րիզո
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Ռեժիսորի օգնականներ` Ն. Օռլով, Նինա Մայորովա
- Նկարիչ մուլտիպլիկատորներ` Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պեկար, Վլադիմիր Պոպով, Ելիզավետա Կոմովա, Տատյանա Ֆյոդորովա, Կոնստանտին Չիկին, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Կրումին, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Վալենտինա Սպերանտովա` Մալչիշ-Կիբալչիշ
- Միխայիլ Նազվանով
- Վիկտոր Խոխրյակով
- Գեորգի Վիցին` Պապիկ, Բուրժուին
- Ալեքսանդր Կոնսովսկի` Սուրհանդակ
- Կոնստանտին Ուստյուգով
- Լեոնիդ Պիրոգով
Վերաթողարկում
խմբագրելՌուսաստանում 1990-ականներին VHS ձևաչափով «Սոյուզ Վիդեո» ընկերության կողմից թողարկվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ականներին նորից VHS ձևաչափով նույն ստուդիայի կողմից թողարկվել է «Страна Пионерия» հավաքածուի մեջ, հետևյալ մուլտֆիլմերի հետ` «Կարմիր փողկապների արկածները», «Պիոների ջութակը», «Օռլյոնոկ», «Երգ երիտասարդ թմբկահարի մասին» և Ավրորա։
Մուլտֆիմի մասին
խմբագրել1950-60 ական թվականները «Սոյուզմուլտֆիլմի» համար նշանավորվել են ստեղծագործական որոնումներով և փորձերով, որոնք 1963 թվականին ամբողջապես փոխել են ստուդիայի «դեմքը»։ Ձևի նորարարությունները, կերպարների և միջավայրի պայմանական լուծումները և պլաստիկայի ոճավորումը դարձել են սովորական։ Նկարված մուլտիպլիկացիայում այս ոլորտում առաջին ձեռքբերումները կարելի է համարել Եվգենի Միգունովի «Ծանոթ նկարներ», Ալեքսանդրա Սնեժկո Բլոցկայայի «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի» մասին մուլտֆիլմերը, Բրումբերգ քույրերի 1950 ականններին նկարահանած ֆիլմերը, Միխայիլ և Վերա Ցեխանովսկիների «Աղվեսը, Կուղբը և ուրիշները» և «Մուլտիպիլմիկացիոն կոկորդիլոսների» որոշ սյուժեներ։ - Գեորգի Բորոդին, «Կարճ պատմական ակնարկ»[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Эксперименты рубежа 1950-60-х годов) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում