Հեքիաթ արքայազն գորտի մասին
«Հեքիաթ արքայազն գորտի կամ Երկաթե Հենրիխի մասին» (գերմ.՝ Der Froschkönig oder der eiserne Heinrich), Գրիմ եղբայրների հեքիաթը, առաջին պատմությունը ժողովածուի մեջ, որ պատմում է չար թագուհու մասին, ով չի պահում իր խոստումը և անշնորհակալ է գտնվում գորտի նկատմամբ, որը դուրս էր հանել նրա ոսկեգույն գնդակը՝ ընկնելով ջրափոսը։ Գորտը հրաշքով փոխակերպվում է արքայազնի։ Ըստ Աարնե-Տոմպսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման, կրում է 440 համարը[2]։
Հեքիաթ արքայազն գորտի մասին գերմ.՝ Der Froschkönig oder der eiserne Heinrich | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1812[1] |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-frog-king-or-iron-henry |
Frog Prince |
Սյուժե
խմբագրելԹագուհու ոսկե գնդակը խաղի ժամանակ ընկնում է ջրափոսը, ինչի պատճառով նա սկսում է լացել։ Կարեկից գորտը փորձում է օգնել և հանել գնդակը։ Թագուհին իր հերթին խոստանում է, որ լինելու է նրա մանկության ընկերուհին և նրա հետ կկիսի և՛ իր ազատ ժամանակը, և՛ միասին հաց կուտեն ու կքնեն։
Երբ թագուհին հետ է ստանում իր գնդակը, արագ փախչում է։ Ամեն դեպքում, մյուս օրը գորտը հասնում է պալատի դռանը, և թագավորի պահանջով արքայադուստրը չուզելով կատարում է իր խոստումը։ Բայց, երբ գորտը ժամանում է, որպեսզի նա նրան իր հետ վերցնի անկողին, սպառնալով բողոքել հայրիկ-թագավորին, նա զզվանքով հետ է շպրտում գորտին։ Այդ պահին գորտը վերածվում է արքայազնի, նա ուներ գեղեցիկ և հմայիչ աչքեր։ Պարզվում է, որ նրան կախարդել էին, միայն արքայադուստրը կարող էր նրան փրկել։ Առավոտյան արքայազնը նրան շքեզ կառքով տանում է իր սեփական պալատ, որպես հարսնացուի։ Ճանապարհորդության ժամանակ նրանց ուղղեկցում է հավատարիմ ծառան Հենրիխը, որը տխրությունից իր սիրտը փակել է երեք երկաթյա շղթաներով։ Ճանապարհին իր տիրոջ ազատության շնորհիվ ուրախությունից Հենրիի սրտի կապանքներն աղմուկով պայթում են։
Սյուժեի տարբերակներ
խմբագրելՀեքիաթի ժամանակակից տարբերակներում գորտի փոխակերպումը տեղի է ունենում նրան համբուրող արքայադստեր շնորհիվ, իսկ հեքիաթի սկզբնական տարբերակում հրաշքը տեղի է ունենում, երբ կատաղած արքայադուստրը շպրտում է նրան պատին։ Ըստ այլ տարբերակների, գորտի` մարդկային կերպարանք ստանալու համար բավական էր, որ նա մեկ գիշեր անցկացնի արքայադստեր բարձին։ Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեն սյուժեի սեփական տարբերակներ։
- Հիանալի գորտ (Հունգարիա)
- Հեքիաթ թագուհու մասին, որը փնտրում էր կախարդական ըմպելիք (Շոտլանդիա)
- Պադդո (Շոտլանդիա)
- Փերի և գորտ (Անգլիա)
- Բարի աղջիկը և գորտը (Անգլիա)
- Արքայազն գորտ (Շրի Լանկա)
- Գորտ ամուսնու համար (Կորեա)
- Դոդոշ փեսացու (Կորեա)
Գորտին պատին խփելը ընդհանուր ֆոլկլորային մեթոդ է` կախարդանքը վերացնելու համար։