Հիդրոմետրիա
Հիդրոմետրիա, (հուն՝. հիդրո... և μετ-ρέω — չափել), հիդրոլոգիայի բաժին, որն զբաղվում է գետերի և լճերի ռեժիմի ուսումնասիրման մեթոդիկայի մշակմամբ, ինչպես նաև այդ ռեժիմը բնութագրող պարամետրերի (ջրի հոսքի արագություն, մակարդակ, խորություն ևն) չափման հարցերով։ Հիդրոմետրիան օգտագործում է հիդրոլոգիական ստացիոնար կայանների դիտարկումների տվյալները և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 399)։ |