Հիդրոստատիկ հավասարակշռություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիդրոստատիկ հավասարակշռություն (անգլ.՝ Hydrostatic equilibrium, hydrostatic balance), դա պայման է հեղուկների մեխանիկայում, երբ հեղուկը գտնվում է հանգստի մեջ կամ շարժվում է մշտական արագությամբ։ Սա տեղի է ունենում, երբ ձգողության հետևանքով սեղմումը հավասարակշռված է ճնշման գրադիենտ ուժով։ Օրինակ, ճնշման գրադիենտ ուժը թույլ չի տալիս ձգողականության ուժին սեղմելու Երկրի մթնոլորտը բարակ, խիտ թաղանթի, իսկ ձգողականության ուժը թույլ չի տալիս ճնշման գրադիենտ ուժի ազդեցության տակ մթնոլորտի ցրումը տիեզերք։
Հիդրոստատիկ հավասարակշռությունը հանդիսանում է այժմյան տարբերանշանը գաճաճ մոլորակների և Արեգակնային համակարգի փոքր մարմինների միջև, և ունի նաև այլ կիրառումներ աստղաֆիզիկայի և մոլորակների երկրաբանության մեջ։ Եթե մարմինը գտնվում է հիդրոստատիկ հավասարակշռության մեջ, դա սովորաբար նշանակում է, որ այն սիմետրիկորեն գնդաձև է և ներկայացնում է իրենից սֆերոիդ կամ էլիպսոիդ, որտեղ մակերևույթի անկանոնությունները հաշվի չեն առնվում կեղևի համեմատաբար բարակության պատճառով։ Կան այսպիսի 30 մարմիններ (այդ թվում նաև Արեգակը), որոնց գոյությունը Արեգակնային համակարգում ներկայումս հաստատված է, ևս 7 մարմիններ որոնց գոյությունը հաստատված չէ, և հարյուր կամ ավելին որորնք հավանական է, որ կան։