Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ
Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ (ճապ.՝ 今、そこにいる僕 Ima, Soko ni Iru Boku), ճապոնական անիմե սերիալ, թողարկված Anime International Company- ի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է ճապոնական WOWOW հեռուստաալիքով 2000 թվականի հոկտեմբերի 14- ից մինչև հունվարի 20- ը։
Հիմա և այնժամ, այստեղ և այնտեղ ' | |
---|---|
Ժանր | Արկածային դրամա Գիտական ֆանտաստիկա Հակաուտոպիա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 1999 թվական |
Պրեմիերա | 14 հոկտեմբերի 1999 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Ակիտարո Դայտի |
Երաժշտություն | Տակու Իվասակի |
Ընկերություն | AIC |
Տևողություն | 25 րոպե |
Տեղայնացնող | Կանադա ԱՄՆ AEsir Holdings Ավստրալիա Siren Visual |
Սերիալը տեղայնացվել է ԱՄՆ- ում ցուցադրելու համար Central Park Media ընկերության կողմից, բայց 2009 թվականին ընկերության սնանկանալու պատճառով[1], սերիալի տեղայնացման իրավունքը անցավ ADV Films ընկերությանը[2]։
Սյուժե
խմբագրելԴպրոցից վերադառնալուց Սյուն, գլխավոր հերոսը, պատահաբար նկատում է մի աղջկա ծխատար խողովակի վրա, որը գտնվում է արդյունաբերական այգում։ Նա փորձում է նրա հետ շփվել, բայց նա բացարձակապես ուշադրություն չի դարձնում և չի արձագանքում տղայի ներկայությանը։ Ավելի ուշ Սյուն փորձում է իմանալ ինչ- որ բան նրա մասին, բայց պարզում է միայն այն, որ նա սիրում է զմայլվել մայրամուտներով, և նրա անունը Լալա Ռու է։ Հանկարծակի ժամանակը և կյանքը շրջակայքում կանգնում է, որից հետո ձևավորվում է լույսի վայրկենական փայլատակում, որից հետո մարդիկ դուրս են գալիս օձանման ռոբոտների և տարօրինակ մի կին, ով հետապնդում է Լալա Ռուին։ Համարձակ տղան որոշում է ամեն գնով պաշտպանել աղջկան։ Այդպես նրանք ընկնում են մի ուրիշ աշխարհ, որը պատված է անապատներով և գրեթե զրկված է ջրից։ Հասարակությունը նույնպես շատ քիչ է զարգացած, հասարակ բնակիչները զբաղվում են բնական տնտեսությամբ։ Այդ աշխարհում կառավարում է խելագար թագավոր Համդոն, ով կառուցել է աշխարհը միլիտարիզմի և դիկտատուրայի հիմքի վրա։ Ցանկանում է կառավարել ամբողջ աշխարհը և ծրագրում է օգտագործել ջուրը, որպես զենք։ Զենքը իրենից ներկայացնում է հսկա տեղափոխվող մեխանիզմ, որը հիշեցնում է ամրոց, Հելլիվուդ նավը, որը ուներ ջրի կարիք, որպես վառելիք։ Դրա համար նրան պետք է Լալա Ռուն, աղջիկ, ում Սյուն երդվել է պաշտպանել, քանի որ նա արդեն ապրում է 10․ 000 տարի և կառավարում է ջուրը։
Սերիալի նշանակալից մասը նվիրված է այդպիսի կարևոր բարոյական հարցերի, կապված պատերազմի, պատերազմի հետևանքների, բռնության, բռնաբարության, ստրկության, մարդկության պատվի ստորացման, շովինիզմի և երեխաների շահագործման մասին, համեմատելով երեխաներին դաժան պատերազմների հետ։
Հերոսներ
խմբագրել- Սյուդզո Մացուտանի (Սյու) (ճապ.՝ 松谷 修造)
- Սեյու- Ակեմի Օկամուրա
- Նա սովորական, հասարակ ճապոնացի տղա է, ով սովորում է կենդո, օգտագործելով սինաի։ Այն բանից հետո, երբ հայտնվում է ուրիշ աշխարհում, հարցաքննություններից հետո ստիպված պետք է ընդունվեր Հելլիվուդի մարտական մանկական ջոկատ։ Սյուն շատ կամային, անհաշտ և համառ տղա է։ Կարծում է, որ նույնիսկ ամենավատ իրավիճակում կարելի դուրս գալու միջոց գտնել, հասարակ օրինակ է սյոնեն ժանի գլխավոր հերոսը։ Երդվել է պաշտպանել Լալա Ռուին։ Սյուն նաև հավատարիմ է մնում չսպանելու իր սկզբունքին, քանի որ հավատում է, որ յուրաքանչյուրի մեջ կա բարության մի մասնիկ և նա մի անգամ կարթնանա։ Վերջում հավատացնում է Լալա Ռուին, որ լավ մարդիկ գոյություն ունեն, և (առանց սարքերի օգնության, որոնց միջոցով հայտնվել է զուգահեռ աշխարհում), վերադառնում է տուն։
- Լալա Ռու (ճապ.՝ ララ・ルゥ Рара Ру)
- Սեյու- Կաորի Նադզուկա
- Կախարդական վզնոցի միջոցով կարողանում է կառավարել ջուրը, որը գտնվում է մոլորակի ընդերքում։ Նրա առողջությունը կապված է ընդերքում գտնվող ջրային պահոցների վիճակից։ Ունի երիտասարդ աղջկա տեսք, բայց նա արդեն հազար տարեկան է։(Երևի համարվում է աստվածուհի)։ Մարդկանց հետ շփման բացասական փորձի շնորհիվ, հրաժարվում է կրկին նրանց հետ համագործակցել, ինչպես նաև մարդկությանը ջուր տալ, քանի որ, դրանում իմաստ չի տեսնում։ Լռակյաց է և չխոսկան, հիմնականում պասիվ է։ Յուրահատուկ հարաբերություններ են ստեղծվում Սյուի հետ։ Այն բանից հետո, երբ նա օգտագործեց ընդերքի ջրերը, որպեսզի հեղեղի Հելլիվուդը և մեծ տարածությունները լցնի ջրով, չի կարողանում այլևս գոյատևել և հենց Սյուի աչքերի առաջ անհետանում է։
- Համդո (ճապ.՝ ハムド Хамудо)
- Սեյու- Կոդզի Իսիի
- Հելլիվուդի մարտական լիդերը։ Տառապում է փառքի մոլուցքով։ Նա ցանկանում է գրավել ամբողջ աշխարհը, որի համար նրան անհրաժեշտ է Լալա Ռուն, ով կառավարում է ջուրը։ Որպեսզի ապահովի իրեն և իր բանակը ջրային պաշարներով, բանակը առևանգում է երեխաների մարդկային աշխատանքի շահագործման համար։ Սադիստ է, տառապում է զայրութի անվերահսկելի պոռթկումներով։ Հետագայում սկսում է տառապել խելացնորությամբ և կասկածում է իր խորհրդատուի հավատարմությունը։ Մահանում է վերջին սերիայի վերջում, երբ խեղդվում է տրանսպորտային խցում։
- Աբելիա (ճապ.՝ アベリア Абэриа)
- Սեյու- Ռեյհկո Յասուհարա
- Համդոյի բանակի նվիրված հրամանատարը։ Նա հիանալի մարտական ռազմագետ է և սթափ է նայում իրավիճակին, որը չի կարելի ասել Համդոյի մասին, ով միշտ լսում է նրա խորհուրդներին։ Այդ պատճառով Աբելիան ստիպված է հնազանդվել իր պարոնի քմահաճույքներին։ Երբ Համդոն գրեթե մահանում էր, նա հրաժարվում է փրկել նրան։ Հետագայում միանում է անկախ աշխարհին, որպեսզի ստեղծի խաղաղ ապագա։
- Նաբուկա (ճապ.՝ ナブカ)
- Սեյու- Յուկա Իմայ
- Մանկական բանակի լիդեր, որի կազմում է գտնվում նաև Սյուն։ Չի սիրում տղային և նրա մեջ տեսնում է խաղաղության խաղտողի։ Ամոթ է զգում այն բանից հետո, երբ Սյուն օգնում է նրան մարտի ժամանակ։ Հավատում է, որ բանակում ծառայելը, տուն վերադառնալու միակ ճանապարհն է։ Նա այդ միտքը անընդհատ կրկնում է իր համար։ Այն բանից հետո, երբ Բուն մահանում է, փորձելով պաշտպանել Հաբուկային, նա հասկանում է իր արարքների մեղքը և արմատապես փոխում է իր աշխարհայացքը։ Վերջում նրան դավաճանում են և տաբուլով մահացու վերք են հասցնում։ Երբ սողալով մոտենում է Սյու խցին, մահանում է տղայի աչքերի առաջ։
- Բու (ճապ.՝ ブゥ)
- Սեյու- Հիրոկո Կոնիսի
- Ամենաերիտասարդ զինվորը և Նաբուկիի վստահված անձը։ Մանկամտաբար հավատում է, որ պատերազմից հետո կվերադառնա հայրենիք։ Մահանում է Դզարի Բարայի ներխուժման ժամանակ, երբ հրազենի գնդակը կպնում է նրան, որը պետք է հարվածեր Նաբուկային։
- Սառա Ռինգվալթ (ճապ.՝ サラ・リングワルト Сара Рингуваруто)
- Սեյու- Ադզուսա Նակաո
- Ամերիկացի դեռահաս աղջիկ, ում առևանգում են, սխալմամբ կարծելով թե Լալա Ռուն է։ Նրան որոշ ժամանակ բռնաբարել են Հելլիվուդի զինվորները և նրանցից մեկին նա սպանում է ինքնապաշտպանվելու նպատակով։ Փախուստից հետո նրան փրկում է Սիսը և տանում է Դզարի Բարի մոտ։ Հանդիպելով Լալա Ռուի հետ, Սառան նրան է մեղադրում իր դժբախտությունների մեջ։ Չկարողանալով պայքարել ստածաց հոգեբանական վնասվածքի հետ, որը ստացել է բռնաբարության արդյունքում, ինչպես նաև իմանալով, որ հղի, նա որոշում է վերջ տալ կյանքին ինքնասպանության միջոցով, խեղդվելով։ Բայց նրան ժամանակին կանգնեցնում է Սյուն, որից հետո նա ցանկանում էր ազատվել երեխայից, քարով փորին հարվածելով, միայն թե այդ մտքից նրան նույնպես կանգնեցնում է Սյուն։ Սերիալի վերջում որոշում է մնալ կործանված աշխարհում և հետևել Սիսի որբացած երեխաներին։
- Տաբուլ (ճապ.՝ タブール Табуру)
- Սեյու- Ակիո Սույամա
- Տղա, ով ծառայում է Նաբուկիի մանկական ջոկատում։ Եկել է այն նույն գյուղից, որտեղից Նաբուկան։ Նախանձում է Նաբուկային մարտական աշխատանքներում ունեցած իր հաջողությունների համար։ Ի տարբերություն մյուսների վերադառնում է տուն։ Նա կրակում է Նաբուկայի վրա, որից հետո հավանաբար մահանում է ջրհեղեղից։
- Սիս (ճապ.՝ シス Сису)
- Սեյու- Ռիկա Մացումոտո
- Նա Դզարի Բարայի հարգված անդամ է։ Խնամում և ընտրում է երեխաների, ովքեր որբ են դարձել պատերազմի արդյունքում։ Ուժեղ, հաղթանդամ կին է, ով շատ է սիրում որբ երեխաներին և պայքարում է բռնության դեմ։ Երբ նա փորձում է կանգնեցնել Էլամբին, ով ցանկանում էր վերցնել Լալա Ռուին, որպես գերի, վիրավորվում է և մահանում արյան կորուստից։ Մահվանից առաջ համոզում է Սառային պահել իր երեխային և շարունակել ապրել, ինչպես նաև ասելով, որ երեխաները արժանի չեն մահվան և մայր կորցնելու։
- Էլամբա (ճապ.՝ エランバ Эранба)
- Սեյու- Հիսոկա Յամամոտո
- Համարվում է Դզարի բարա արմատական խմբակցության լիդեր։ Նրա ընտանիքին սպանել են Հելլիվուդի զինվորները։ Նա պարբերաբար մարդասպաներ է ուղարկում, որպեսզի սպանեն Համդո թագավորին։ Ճակատագրի հեգնանքով Էլամբան շատ նմանություններ ունի Համդոյի հետ, հիմնականում նրա անգութ եղանակներով։ Նա գերի է վերցնում Լալա Ռուին, որպեսզի բանակցությունները սկսի Հելլիվուդի հետ, բայց դա միայն ավարտվում է նրա մահով։
Երաժշտություն
խմբագրելԵրգերի մեծասնությունը կատարում է Տակու Իվասակին, մի երգը պատկանում է Տոաիո Մասուդային, հայտնի կոմպոզիտորի, որը երաժշտություն է գրել Նարուտո սերիալի համար։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | Standing in the Sunset Glow | 20:16 |
2. | Decadence | 2:35 |
3. | Run Up | 2:34 |
4. | Rescuer | 2:48 |
5. | The Bottom | 2:30 |
6. | Tears | 3:06 |
7. | Tumbling | 3:09 |
8. | Calmative | 4:24 |
9. | Deadlock | 2:21 |
10. | A Raw Deal | 2:25 |
11. | Pazzia | 2:34 |
12. | Miss… | 2:47 |
13. | One Calm | 2:42 |
14. | Fearful Dream | 3:30 |
15. | Here and There | 2:38 |
16. | 今,そこにいる僕 (Ima soko ni iru boku) | 3:22 |
17. | 子守歌… (In the End…) | 2:16 |
Քննադատություն
խմբագրելԸնդհանուր առմամբ սերիալը ստացել է դրական արձագանքներ։ AnimeOnDVD.com կայքի ներկայացուցիչը հայտարարել է, որ այստեղ հրաշալի ձևով են մատուցում սցենարը։ Յուրաքանչյուր երկխոսության մասը, որը թվում է, թե քիչ է, իրականում իր մեջ ունի շատ խորը իմաստ և նպատակ[3]։ Ինչպես նաև ակամա զգում ես ապակառուցողական իշխանությունը պատերազմի վշտի բեռը[4]։ Միայն թե Քրիս Բեվերիջը, խոսելով իրատեսության մասին նշել է․ որ եթե այդպիսի բան կատարվել իրական աշխարհում, ապա մարդիկ այլ կերպ կարձագանքեին և կլուծեին իրավիճակի խնդիրները[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ADV Adds Grave of the Fireflies, Now and Then, Here and There Anime News Network 2009/05/05
- ↑ «ADV Films Shuts Down, Transfers Assets To Other Companies». Anime News Network. 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Now and Then, Here and There Vol. #1 | Mania.com
- ↑ The Destination for Fans of Science Fiction, Fantasy, Horror, and Anime Entertainment | Mania.com
- ↑ Now and Then, Here and There Vol. #3 | Mania.com
Արտաքին հղումներ
խմբագրել- Ima Soko ni Iru Boku на сайте Geneon Entertainment Արխիվացված 2008-04-10 Wayback Machine (ճապոներեն)
- Ima Soko ni Iru Boku Արխիվացված 2009-02-01 Wayback Machine на сайте AIC (ճապոներեն)
- Ima Soko ni Iru Boku на сайте Official Central Park Media (անգլ.)