Հինյոյա
Հինյոյա[1][2], ինչպես նաև Հինյո[3] (նորվ.՝ Hinnøya), կղզի Հյուսիսային Նորվեգիայում։
Հինյոյա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Աննյոյ, Հադսել, Հարսթադ, Կվեֆյորդ, Լյոդինգեն, Սորտլան, Հյելսուն և Վոգան |
Երկարություն | 52 կմ |
Լայնություն | 45 կմ |
Ամենաբարձր կետ | Møysalen? |
ԲԾՄ | 1262 մետր |
Մակերես | 2198 կմ² |
Մասն է | Լոֆոտենյան կղզիներ, Վեստերոլեն և Ofoten? |
Ջրլիցի ափին | Նորվեգական ծով |
Նորվեգիայի մերձափնյա խոշորագույն կղզին է (երկրի կազմում ավելի մեծ կղզի միայն Շպիցբերգեն կղզեխմբի կղզիներն են։ Կղզու տարածքը կազմում է 2204,7 կմ²Լ Կղզու բնակչությունը 31 851 մարդ է (2006 թվականի դրությամբ)։ Հինյոն կղզու արևմտյան մասը վարչակազմորեն պատկանում է Վեստերոլեն շրջանին, հարավարևմտյան հատվածը՝ Լոֆոտեն շրջանին։ Ամենից շատ բնակչություն ունի Հարստադ քաղաքը։ Կղզու տարածքում կան մի քանի գյուղեր, որոնցից առանձնանում են Բուրկենեսը, Լյոդինգենը, Սիգերֆյորդը և Սյորվիկը։
Կղզին աշխարհագրորեն բաժանվում է ֆյուլկա Տրոմսի (Հարստադ և Կվեֆյորդ կոմունաներ) և Նուրլանի (Անդյոյ, Հադսել, Լյոդինգեն, Սորտլան, Հյելսուն և Վոգան կոմունաներ) միջև։ Կղզին հատում են բազում ֆյորդներ, ունի բլրային և լեռնային ռելիեֆ։ Մասնավորապես, հարավային հատվածում կղզու ամենաբարձր լեռն է՝ Մյոյսալենը (ծովի մակարդակից բարձրությունը՝ 1262 մ)[4]։ Լավագույն գյուղատնտեսական տարածքները գտնվում են հյուսիս-արևելքում՝ Հարստադ և Կվեֆյորդ կոմունաներում։ Կղզին միացած է Հյելսուն կամրջի հետ։ Արևմուտքում միանում է Լանգյոյա կղզու հետ՝ Սորտլան կամրջով, իսկ հյուսիսում՝ Անդյոյա կղզու հետ՝ Անդյոյ կամրջով։
Լոֆաստ ճանապարհը, որը միացնում է Լոֆոտենը ցամաքի հետ, պաշտոնապես բացվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ճանապարհը դարձել է Е10 Եվրոպական մայրուղու հատվածը և մոտ անցնում Մյոյսալեն ազգային պարկին։ Կղզու հյուսիս-արևտմյան հատվածում (Սորտլան և Անդյոյ կոմունաներ) տեղակայված Ֆորֆյորդ արգելանոցը՝ անտառներով, ճահիճներով և Նորվեգիայի հնագույն կաղնիներով (700 տարեկան) մի վայր[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 410. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
- ↑ Норвегия. Справочная карта.1:2 500 000. — Изд. четвёртое. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Национальный парк Мёйсален (նորվ.)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ [«Заповедник Форфьорддален (նորվ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Заповедник Форфьорддален (նորվ.)]
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հինյոյա» հոդվածին։ |