Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում
Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում (հոլ.՝ De oude kerktoren te Nuenen), նիդերլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը[2]։
Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում De oude kerktoren te Nuenen (nl) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1885 |
բարձրություն | 65 |
լայնություն | 80 |
ստեղծման վայր | Նյուենեն |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[1] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
հիմնական թեմա | զանգակատուն |
պատկերված են
| |
Կտավը Վան Գոգի թանգարանում | |
Ծանոթագրություններ | |
The Old Cemetery Tower at Nuenen (F84) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱյս նկարը, որտեղ պատկերված է Նյուենենի հին եկեղեցին և գերեզմանատունը, ինչպես «Կարտոֆիլ ուտողները» և «Տունը» կտավները, կարելի է համարել Վան Գոգի առաջին «լուրջ» և «հասուն» գործերը։
Այս կտավներով նկարիչը ցանկացել է ձեռք բերել ճանաչում եղբոր՝ Թեոյի և փարիզյան մյուս գեղարվեստական սրահների մոտ։ Նկարում պատկերված է հին եկեղեցին և դրան կից հասարակ գերեզմանատուն, դաշտ, Նյուենեն քաղաքի դաշտերն ու մարգագետինները, ինչպես նաև գորշ երկնքում թռչող սև ագռավներ։
1885 թվականին այս եկեղեցական աշտարակն արդեն լքված էր, սակայն գերեզմանատանը շարունակում էին թաղել քաղաքի բնակիչներին։ Արդեն երկար տարիներ է, ինչ պատրաստվում են եկեղեցին քանդել։ Նույն թվականի մայիս ամսին այս ծրագիրն իբր թե պետք է իրագործվեր։ Վան Գոգի համար սա առիթ էր պատկերել գրեթե ոչնչացված եկեղեցական աշտարակը։ Կտավի վրա աշխատելիս գեղանկարչի մոտ առաջացել են անձնական կարծիք և նպատակ։ Այս կտավի միջոցով Վան Գոգը ցանկացել է փոխանցել այն գաղափարը, որ Աստծո հանդեպ հավատը և ուղղակի կրոնը աստիճանաբար կորցնում են ժողովրդի մոտ իրենց նշանակությունը, բայց հասարակ գյուղացիների կյանքը մնում է անփոփոխ։
Պատկերասրահ
խմբագրել-
«Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում» կտավը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0002V1962
- ↑ «De oude kerktoren te Nuenen (`Het boerenkerkhof') - Van Gogh Museum». www.vangoghmuseum.nl. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում կատեգորիայում։ |