Հին թաթարերեն
Հին Թաթարերեն (İske imlâيسكى تاتار تلى, նաև Հին Բաշկիր լեզու[1] ), գրական լեզու է, որն օգտագործվել է Վոլգա-Ուրալ շրջանի (Թաթարներ, Բաշկիրներ և այլք) որոշ էթնիկական խմբերի կողմից՝ Միջնադարից սկսած մինչև 19-րդ դար։ Այն եղել է Turki տարածաշրջանային տարատեսակ, գրավոր թյուրքական լեզու՝ ողջ թյուրքական աշխարհի կողմից օգտագործվող։
Հին թաթարերեն | |
---|---|
Տեսակ | մեռած լեզու |
Ենթադաս | Kipchak–Bulgar? |
Երկրներ | Ռուսական կայսրություն |
Գրերի համակարգ | արաբերենի այբուբեն |
Tatar Arabic alphabet Վիքիպահեստում |
Հին Թաթարերենը թյուրքական լեզուների Կիպչակ (կամ Հյուսիս-Արևմտյան) խմբի անդամ է, չնայած այն մասամբ բխում է հինբուլղարական լեզվից (առաջին բանաստեղծությունը, գրված Հին Թաթարերենով Քոլ Գալիի կողմից, թվագրվում է Վոլգա Բուլգարիայի ժամանակաշրջանին)։ Այն ներառում է բազմաթիվ պարսկական և արաբական փոխառություններ։
Այս լեզվի գրավոր տարբերակը տարբեր էթնիկական խմբերի համար եղել է միատեսակ ուղղագրությամբ, սակայն արտասանությունը եղել է տարբեր։ Այս լեզվի գրավոր տարբերակը եղել է համընդհանուր տարբեր լեզուների համար։ Այս համընդհանուր գործածության հիմնական պատճառը եղել է այն, որ Կիպչակ խմբի լեզուների միջև գլխավոր տարբերությունները արտահայտված են եղել ձայնավորների արտասանության մեջ, որոնք համարժեքորեն չեն ներկայացվել Արաբական ձեռագրի կողմից։
Լեզուն նախկինում օգտագործել է Արաբական ձեռագիր, այնուհետև ավելի ուշ այդ ձեռագրի İske imlâ տարբերակը։ Հին թաթարերենը Idel-Ural պոեզիայի և գրականության լեզուն է։ Օսմանյան Թուրքիայի, Ազերիի, Կիպչակի, Ույղուրերենի և Չագատայի հետ միասին, նրանք եղել են միջնադարում գործածվող միակ Թյուրքական գրական լեզուները։
Հղումներ
խմբագրել- ↑ «Кыпчакские языки Урало-Поволжья: опыт синхронической диахронической характеристики» Т. М. Гарипов. М.: Наука, 1979
Աղբյուրներ
խմբագրել- (Tatar)Կաղապար:TES
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին թաթարերեն» հոդվածին։ |