«Հիշել կամ մոռանալ» (լատիշ․՝ Atcerēties vai aizmirst), ռեժիսոր Յանիս Սթրեյչի դրաման, որը նկարահանվել է 1981 թվականին Ռիգայի կինոստուդիայում Օլեգ Ռուդնևի սցենարով[1][2]։

Հիշել կամ մոռանալ
լատիշ․՝ Atcerēties vai aizmirst
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներԼյուդմիլա Չուրսինա
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն84 րոպե

Սյուժե

խմբագրել

Նինա Յանսոնն ապրում է ապահով կյանքով։ Նրա ամուսինը՝ Նիկոլայը, տրեստի վարիչ է, հաճախ երկար ժամանակով մեկնում է արտերկին։ Նրանք ունեն արտասահմանյան մեքենա և բնակարան քաղաքի կենտրոնում։

Ունենալով առողջական խնդիրներ՝ Նինա չի համարձակվում երեխա ունենալ։ Նրա մոտ հյուրընկալված ընկերուհին խորհուրդ է տալիս ռիսկի դիմել, որպեսզի ամուսնուն ավելի ամուր կապի ընտանիքին։

Բուժքույրերի սխալի հետևանքով նորածինը, որն ուղարկվել էր վերակենդանացման բաժանմունք, մահացած է ճանաչվել։ Նինան վախենում է ամուսնուն պատմել ճշմարտությունը և որդեգրում է ուրիշի երեխայի։ Երբ պարզվում է, որ սխալ էտեղի ունեցել, նա հրաժարվում է վերցնել իր որդուն։ Տղային իր տուն է տանում բուժքույր Ինտան, որը կապվում է տղայի հետ։

Մի քանի տարի անց Նինայի մոտ արթնանում է մայրական զգացումը, և սկսում է անհանգստանալ որդու համար։ Սովոր լինելով կատարել իր ցանկացած քմահաճույք՝ նա սկսում է հետապնդել Ինտային՝ սպառնալով նրան և պահանջելով վերադարձնել երեխային։ Բուժքրոջ համար այդ երեխան հարազատ է դարձել, և նա լրջորեն վախենում է, որ կարող են իրենից խլել նրան։

Երբ Նինայի ամուսինը իմանում է, որ իր որդին դաստիարակվում է այլ մարդկանց կողմից, իրավիճակը դառնում է ավելի փակուղային։ Կյանքը նրանց առջև այնպիսի հարցեր է դրել, որոնց պատասխանը հնարավոր չէ գտնել։

Դերերում

խմբագրել
  • Լյուդմիլա ՉուրսինաՆինա Յանսոն
  • Գիրտ Յակովլև – Նիկոլայ Յանսոն
  • Ձիդրա Ռիտենբերգա - բժիշկ բնածին պաթոլոգիայի մանկական բաժանմունքում
  • Անդա Զայցե – Ինտա, որդեգիր մայր
  • Ռեգինա Ռազումա – Կրետովա
  • Էդուարդ Պավուլս – նկարիչ Բերտուլանս
  • Իլգա Վիտոլա – սանիտար
  • Էվալդս Վալտերս - բակապան
  • Իվար Կալնինշ - Կրաուզե, խնդրատու ընդունարանում
  • Տատյանա Պոպպե – հարևանուհի
  • Պաուլ Բուտկևիչ – Յանսոնների հյուր
  • Թալիվալդիս Աբոլինշ – Անտոն
  • Ալեքսեյ ՄիխայլովԲարուպ
  • Մայա Կիրսե – էպիզոդ
  • Վալդիս Լիեպինշ – էպիզոդ
  • Մայա Սերժանե – էպիզոդ
  • Վելտա Ստրաումե – էպիզոդ

Նկարահանող խումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել