«Հիշեք ինձ այսպիսին» (ռուս.՝ «Запомните меня такой»), 1987 թվականի երկսերիանոց հեռուստատեսային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պավել Չուխրայը[1][2], սոցիալական դրամա Ռոման Սոլնցևի «Մայր ու որդի» (ռուս.՝ «Мать и сын») պիեսի մոտիվներով։

Հիշեք ինձ այսպիսին
ռուս.՝ Запомните меня такой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Չուխրայ
Սցենարի հեղինակՄարիա Զվերևա
ԴերակատարներԱնգելինա Ստեպանովա
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմն սկսվում է աշնանային Լենինգրադի տեսարաններով։ Վաղ առավոտյան փողոցները դատարկ են։ Կադրից դուրս հնչում է Բեթհովենի «Էլիզեին» և գլխավոր հերոսի ձայնը՝ «Ես հիմա հազվադեպ եմ լինում Լենինգրադում։ Մենք հեռու ենք ապրում։ Եվ ահա արդեն մի քանի տարի չկա մայրս։ Շատ է բան է փոխվել այդ ժամանակից ի վեր մեր կյանքում, և կյանքում ընդհանրապես։ Բայց ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան հաճախ եմ ես հիշում նրան, մեր խոսակցությունները և մեր այն վերջին ժամանումը»։

Ֆիլմում ներկայանում են մեկ ընտանիքի մի քանի սերունդներ։ Կինոդրամայի կենտրոնում Մարիա Իվանովնան է (Անգելինա Ստեպանովա), որը մոլի կոմունիստ է, եղել է շրջափակման մեջ Լենինգրադում, ապրում է Լենինգրադում արդեն ոչ երիտասարդ դստեր հետ։ Կյանքը գրեթե չի փոխել նրա սկզբունքներն ու համոզմունքները։

Մարիա Իվանովնայի ծննդյան օրը Սիբիրից ժամանում է որդին իր երկու կանանց (ներկայիս և նախկին), դստեր և թոռան հետ։ Սակայն տոնն այնքան էլ ուրախ չէ. տատիկը տեսնում է, թե իր ընտանիքի վերջին սերունդը որքան հեռու է այն իդեալներից, որոնք կիսում է ինքը։ Ի վերջո, նա ցավով և զայրույթով պատմում է իր երիտասարդության, շրջափակման ժամանակներից պահպանված հացի մասին և ողբում, որ երկիրը ոչ մեկի չի կարող թողնել։

Մարիա Իվանովնան իր ընտանիքի անդամների միջև բաժանում է ամենաթանկ բանը, որ նա ունի, այն «շրջափակման» 125 գրամ հացըը, որը նա պահել է այս բոլոր տարիներին։ Հնչում է Andante g-moll Բեթհովենի №25 դաշնամուրային սոնատից։

Դերերում

խմբագրել
  • Անգելինա Ստեպանովա – Մարիա Իվանովնա Կիրեևա
  • Օլեգ Բորիսով – Անդրեյ, Մարիա Իվանովնայի որդին
  • Իա ՍավվինաԼիդիա, Անդրեյի նախկին կինը
  • Ելենա Պրոկլովա – Մաշա, Անդրեյի ու Լիդիայի դուստրը
  • Ելենա Ֆինոգեևա – Ասյա, Անդրեյի կինը
  • Լյուդմիլա Արինինա – Նաստյա, Մարիա Իվանովնայի դուստրը
  • Անտոն Անդրոսով – Օլեգ, Մաշայի որդին (հնչյունավորել է Վյաչեսլավ Բարանովը)
  • Ալեքսանդրա Կոլկունովա – Տանյա, Ասյայի դուստրը
  • Միխայիլ Գլուզսկի – Զոլոտարևսկի, Կիրեևի պետը
  • Նինա ՈւրգանտԵկատերինա Ժուկովա, հարբեցող
  • Եկատերինա Ժեմչուժնայա – գնչուհի օդանավակայանում
  • Բորիս Սմորչկով – Կիրեևի տեղակալը
  • Անատոլի Վեդենկին – վաճառող
  • Գալինա Կոմարովա – փոտատար
  • Գալինա Դյոմինա – հասարակական աշխատող
  • Անատոլի Սկորյակին – Մարիա Իվանովնայի հարևանուհին
  • Լյուդմիլա Դավիդովա – ընկերուհի
  • Նատալյա Սահակյանց – Նատալյա Նիկոլաևնա, հարևանուհի
  • Արսեն Համասփյուռյանց – հարևանուհու ամուսինը
  • Իգոր Շավլակ – նավաստի օդանավակայանում
  • Եկատերինա Զինչենկո – Լիդիա Սերգեևնայի քարտուղարը
  • Եկատերինա Տրոյան – Ելենա, Մաշայի աշխատակիցը
  • Վասիլի Կրավցով – ծերունի հերթում

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Զվերևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Բոնդարև
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Վինիցկի
  • Հնչյունային օպերատոր՝ Մարկ Բրոնշտեյն
  • Մոնտաժող՝ Մարինա Դոբրյանսկայա
  • Կիննեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Վլադիմիր Պոնկին
  • Տնօրեն՝ Լյուդմիլա Գաբելայա

Ֆիլմում օգտագործվել է երաժշտություն Բեթհովենի ստեղծագործություններից։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել