Հիպերպիրոն
Հիպերպիրոն (հուն․՝ νόμισμα ὑπέρπυρον), բյուզանդական ոսկե մետաղադրամ, որն օգտագործվում էր ուշ միջնադարում։ Այն փոխարինեց սոլիդուսին։
Պատմություն
խմբագրելԲյուզանդական կայսրության ավանդական ոսկե մետաղադրամը սոլիդուսն էր կամ նոմիսման։ Վերջինիս քաշը 24 կարատ էր և այն գոյատևեց գրեթե 7 դար։ Սակայն 1030-ական թվականներից սկսած սլոիդուսը գնալով արժեզրկվում էր, իսկ 1080-ական թվականներին ռազմական պարտությունների և քաղաքացիական պատերազմների հետևանքով, դրանում ոսկու պարունակությունը համարյա հավասար էր զրոյի[1]։ Այդ իսկ պատճառով 1092 թվականին Ալեքսիոս Ա Կոմնենոս կայսրը (1081–1118 թթ.) վերափոխեց բյուզանդական մետղադրամներն ու մտցրեց լրիվ նորը՝ հիպերպիրոնը (նշաանկում է "գեր զարգացած")։ Այն ուներ նույն քաշը ինչ որ սոլիդուսը (4.45 գրամ), սակայն պարունակում էր ավելի քիչ քանակությամբ ոսկի (20.5 կարատ 24-ի փոխարեն)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրիերսոն 1999, էջ. 10
- ↑ Գրիերսոն 1999, էջ. 11 ; Կաժդան 1991, էջ. 964
Գրականություն
խմբագրել- Grierson, Philip (1999). Byzantine Coinage. Washington, DC: Dumbarton Oaks. ISBN 978-0-88402-274-9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- Kazhdan, Alexander, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. New York and Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիպերպիրոն կատեգորիայում։ |