Հիպոթալամուս
Հիպոթալամուս (լատին․՝ hypothalamus), ենթատեսաթումբ, գլխուղեղի բաժին, տեղադրված Է տեսաթմբերի տակ, մտնում է միջանկյալ ուղեղի կազմի մեջ, գոյացնում 3-րդ փորոքի պատերը և հատակը (դիէնցեֆալ շրջան)։
Հիպոթալամուս | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | organ component of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Միջանկյալ ուղեղ |
Կազմված է | optic chiasm?, optic (nerve) tract?, tuber cinereum?, posterior pituitary? և mammillary body? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | hypothalamus development? |
MeSH | A08.186.211.180.497 և A08.186.211.200.317.357 |
Foundational Model of Anatomy | 62008 |
Terminologia Anatomica 98 | A14.1.08.401 և A14.1.08.901 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 |
Hypothalamus Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելՀիպոթալամուսից բարակ ոտիկի վրա կախված է ստորին մակուղեղը։ Հիպոթալամուսը վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման բարձրագույն ենթակեղևային կենտրոն է, որը պահպանում է նյութափոխանակության բնականոն մակարդակը, կարգավորում մարսողության, սիրտ-անոթային, ներզատիչ և ֆիզիոլոգիական այլ համակարգերի գործունեությունը։ Հիպոթալամուսը վեգետատիվ ֆունկցիաները հոգեկան և մարմնական ֆունկցիաների հետ կոորդինացնող (համաձայնեցնող) ֆունկցիոնալ համակարգի կարևոր օղակներից է։ Այնտեղ կան 32 զույգ նյարդային կորիզների կուտակումներ։ Հիպոթալամուսը բազմաթիվ նյարդային ուղիներով կապված է կենտրոնական նյարդային համակարգի վերին և ստորին բաժինների հետ։ Հիպոթալամուսի նյարդային բջիջների կորիզներում գոյանում են որոշ հորմոններ (օրինակ, վազոպրեսին), ինչպես նաև կենսաբանական տարբեր ակտիվ նյութեր, որոնք անոթներով և նյարդաթելերով անցնում են հիպոֆիզ ու նպաստում նրա հորմոնների արտազատմանը։
Ֆունկցիաներ
խմբագրելՀիպոթալամուսն իրականացնում է ֆունկցիաների նյարդա-հումորալ-հորմոնային հսկողությունը, կարգավորում ներզատիչ գեղձերի ֆունկցիան՝ համապատասխան բջիջների, օրգանների, ֆիզիոլոգիական համակարգերի, ամբողջական օրգանիզմի պահանջներին։ Հիպոթալամուսը հարուստ է անոթների և ընդունիչների (ռեցեպտորներ) ցանցով, որոնցով ընկալում է ջերմաստիճանի, շաքարի, աղերի, ջրի, հորմոնների պարունակության նուրբ տեղաշարժերը օրգանիզմի ներքին միջավայրում։ Վերջինիս բաղադրության և հատկությունների տատանումները պայմանավորում են սննդային և սեռական վարքագիծը կանոնավորող մեխանիզմների գործունեությունը, ապահովում մարմնի կայուն ջերմաստիճանը։ Հիպոթալամուսում կան նյարդային կորիզներ, որոնք կարգավորում են քնի ու արթունության հերթագայումը (հաջորդումը)։ Հիպոթալամուսի ետին բաժիններում գոյություն ունեն կառուցվածքներ, որոնք ծայրամասային սիմպաթո-ադրենալինային ապարատի օգնությամբ իրականացնում են հոգեկան և ֆիզիկական ակտիվ գործունեության վեգետատիվ-ներզատիչ կարգավորումը՝ օրգանիզմի հարմարեցումը արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։ Հիպոթալամուսի առջևի բաժինները կարգավորում են առավելապես վերականգնողական, ասիմիլյացիայի պրոցեսները և օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը։
Խանգարումներ
խմբագրելՀիպոթալամուսի վնասումից կարող են առաջանալ ներզատիչ գեղձերի, փոխանակային-սնուցողական կամ վեգետատիվ (քնի և արթունության, ջերմակարգավորման, հոգեկան ոլորտի) խանգարումներ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- The Human Hypothalamus: Basic and Clinical Aspects — Part I: Nuclei of the Human Hypothalamus / Swaab D. S. (ed.). — Elsevier, 2003. — 476 p. — (Handbook of Clinical Neurology, V. 79). — ISBN 978-0-444-51357-1
- The Human Hypothalamus: Basic and Clinical Aspects — Part II: Neuropathology of the Human Hypothalamus and Adjacent Brain Structures / Swaab D. S. (ed.). — Elsevier, 2004. — 597 p. — (Handbook of Clinical Neurology, V. 80). — ISBN 978-0-444-51490-5
- ten Donkelaar H. J. Clinical Neuroanatomy: Brain Circuitry and Its Disorders. — Springer, 2011. — P. 604. — 860 p. — ISBN 978-3-642-19134-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 419)։ |