«Հղին», կատակերգական ֆիլմ նկարահանված Սարգիս Անդրեասյանի կողմից։ Վարձույթով դուրս է եկել 2011 թվականի սեպտեմբերի 8֊ին։

Հղին
ռուս.՝ Беременный
Երկիր Ռուսաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմաmale pregnancy?
Թվականհուլիսի 21, 2011[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան[1]
Սցենարի հեղինակՍարիկ Անդրեասյան[1]
ԴերակատարներԴմիտրի Դյուժև և Աննա Սեդոկովա
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն85 րոպե

Սյուժե

խմբագրել

Ըստ սյուժեի, Սերգեյ և Դիանա Դոբրոլյուբովների զույգը վաղուց երազում էին երեխա ունենալու մասին, սակայն Դիանային հղիանալ այդպես էլ չի հաջողվում։ Գլխավոր հերոս Սերգեյ Դոբրոլյուբովը, ով «Муз-ТВ»֊ի հաղորդավարն է, երբ երկնքից աստղ է ընկնում երազանք է պահում («Ուզում եմ երեխա»), բայց այդ երազանքը իրականանում է ոչ այնպես, ինչպես նա էր ցանկանում․ Սերգեյի կնոջ փոխարեն, հղիանում է հենց ինքը։ Սերգեյի ընկերը, Ժոռան, համոզում է նրան, որ հղիությունը պետք է չէ թաքցնել, այլ պետք է այն օգտագործել հանրաճանաչելիություն և փող վաստակելու համար։ Շոու «Հղին» դառնում է ամենահանրահայտ հեռուստատեսային նախագիծը, իսկ նրա գլխավոր հերոս Սերգեյ Դոբրոլյուբովը դառնում է իրական աստղ[2]։ Վերջի վերջո, որպեսզի հանգիստ տաներ երեխային, մինչ նրա ծնվելը, Սերգեյը որոշում է ԹՎ֊ով իր երկրպագուներին հայտնել, որ նա բեմադրել էր հղիության տեսարանը։

Դերերում

խմբագրել

Կինովարձույթ

խմբագրել

Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 21֊ին, Օդեսսայի երկրորդ կինոփառատոնի շրջանակներում, ներկայացուցիչները որոնք նախազգուշացրել էին հանդիսատեսին, որ այս տարբերակը, որը ցուցադրվել է Օդեսսայի կինոփառատոնում, դեռևս անավարտ է[3]։ Օգոստոսի 12֊ին Enjoy Movies ընկերության կայքում մի մրցույթ անցկացվեց, որի հաղթողը կարող է դիտել ֆիլմի էքսլյուզիվ ցուցադրությունը, մինչ ֆիլմի էկրաններ դուրս գալը, իսկ այդ ցուցադրությունը կայացավ օգոստոսի 24֊ին[4]։ Մինչ կատակերգության ամբողջառուսական վարձույթի սկիզբը, սեպտեմբերի 8֊ին, եղել են նրա պրեմիերաները Կիևում, Մոսկվայում և Դոնի Ռոստովում[5]։ Ֆիլմի պրեմիերայի օրը Ռուսաստանի 830 կինոթատրոններում ընդհանուր առմամբ հավաքվեց 634 հազար $[6][7]։

Կարծիքներ

խմբագրել

Ֆիլմը ռուսական կինոքննատաների կողմից ստացել է հիմնականում բացասական գնահատականներ։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորը եղել է Ալեկսանդր Վարտանովը։ Ֆիլմում հնչել են նաև հետևյալ երգերը․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Фильм «Беременный» на ПрофиСинема.ру». Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին. Վերցված է 2016-07-31-ին.
  3. Дмитрий Дюжев родил… в Одессе
  4. «Конкурс! Хочешь увидеть фильм «Беременный» первым?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  5. Экс-солистка «ВИА Гры» Анна Седокова приедет в Ростов
  6. «Предварительные кассовые сборы за четверг, 8 сентября». kinobusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Российский прокат возглавила отечественная комедия». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Клип на песню «Космос» Анны Седоковой поддержит прокат «Беременного»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել