Հղկանյութեր, կարծր ապարներ և միներալներ (բնական և արհեստական), որոնք գործածվում են մետաղների, համաձուլվածքների, ապարների, ապակու, թանկարժեք քարերի, փայտի, կաշվի մեխանիկական մշակման համար։ Արհեստական հղկանյութեր (էլեկտրակորունդ, սիլիցիումի կարբիդ, բորի կարբիդ, սինթետիկ ալմաստ) կիրառում են XIX դարի վերջից։ Հղկանյութերի հիմնական բնութագրերն են՝ կարծրությունը, ամրությունը, ճլությունը, հղկահատիկի ձևը, հղկունակությունը, հատիկայնությունը։ Կիրառվում են հղկանյութային գործիքների պատրաստման, բարձր հրահեստության շինվածքների արտադրության համար։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 437