Հմայակ Մելիք-Աղամիրյան
Հմայակ Ռոստոմի Մելիք-Աղամիրյան (հոկտեմբերի 17 (29), 1887[1], Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 1986[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, ճարտարագետ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1954)։ Եղել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը։
Հմայակ Մելիք-Աղամիրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17 (29), 1887[1] |
Ծննդավայր | Նորաշենիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1986[2] (99 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գրենոբլի համալսարան (1913)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1954) |
Մասնագիտություն | քիմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ |
Աշխատավայր | Վանաձորի քիմիական գործարան[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1887 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Նորաշենիկ գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզում)։
Ավարտել է Գրենոբլի համալսարանը (1913)։ Մասնակցել է Երևանի ձեթօճառ գործարանի (1923-1928), Կիրովականի քիմիական կոմբինատի (1928-1934 թվականներին՝ տեխնիկական տնօրեն), Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի (1934-1937 թվականներին՝ տեխնիկական տնօրեն) հիմնադրմանը, միաժամանակ դասախոսել է ԵՊԻ-ում։ 1935-1937 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1946 թվականից աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում, 1957 թվականից՝ Երևանի լեռնամետալուրգիական ԳՀԻ-ում։
Զբաղվել է բազալտների թրծման և ձուլման ուսումնասիրությամբ։
Անհիմն բռնադատվել է (1937-1944), արդարացվել 1954 թվականին։
Երկեր
խմբագրել- Ջերմափոխանցումը հանքաջերմային էլեկտրական վառարանում։ Երևան, 1967։
- Рождение завода, Ереван, 1978.
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 386)։ |