Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշը Մակեդոնիայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն հանդիսանում է կարմիր գույնի մի ուղղանկյուն, որի կենտրոնում պատկերված է դեղին գույնի արեգակ, որն ունի ութ ճառագայթ։ Դրոշը մարմնավորում է «նոր ազատության արևը» (մակեդ.՝ ново сонце на слободата), երգված Մակեդոնիայի ազգային հիմնում։ Դրոշն ընդունվել է 1945 թվականին։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՀյուսիսային Մակեդոնիա
Նշան🇲🇰
Հարաբերություն2:1
Ընդունված էհոկտեմբերի 5, 1995
Գույներկարմիր և դեղին
Պատկերված էԱրեգակ, դաշտ և շրջան
ՆախագծողMiroslav Grčev?

Պատմություն

խմբագրել

Մինչև 1992 թվականը Մակեդոնիայի հարավսլավական հանրապետությունը շարունակում էր օգտագործել Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության (մինչև 1963 թվականը՝ Մակեդոնիայի ժողովրդավարական Հանրապետություն) 1946 թվականի դեկտեմբերի 31-ին ընդունված դրոշը, որն իրենից ներկայացնում էր ոսկեգույն եզրագծերով կարմիր աստղով կարմիր գույնի վահանակ։

Մինչև 1995 թվականը Մակեդոնիայի հարավսլավական հանրապետության դրոշի վրա պատկերված էր «Վերգինայի աստղը»։ Ինչպես պետության անունը, այնպես էլ դրոշի վրա «Վերգինայի աստղի» կիրառումը հարուցեց Հունաստանի բողոքը, որի տարածքում էր գտնվել «Վերգինայի արեւի» պատկերով մակեդոնական մի արքայի հին ոսկե դամբարանը և Մակեդոնիայի իշխանություններն ստիպված եղան փոխել դրոշը։

Կառուցվածք

խմբագրել
Scheme Կարմիր Դեղին
RGB 210-0-0 255-230-0
 
Դրոշի կառուցվածքը

Նմանատիպ դրոշներ

խմբագրել

Պատմական դրոշներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել