Հյուսիսային խևահավ

թռչունների տեսակ
Հյուսիսային խևահավ
Հյուսիսային խևահավ
Հյուսիսային խևահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խևահավեր (Morus)
Տեսակ Հյուսիսային խևահավ (M. bassanus)
Միջազգային անվանում
Morus bassanus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հյուսիսային խևահավ (լատին․՝ Morus bassanus), խոլահավազգիների ընտանիքի խոշոր ծովաթռչուն, տարածված է Հյուսիսային Ատլանտիկայում։ Ընտանիքի ամենահյուսիսային տեսակը և միակը, որը հանդիպում է Եվրոպայում։ Որպես կանոն կազմում է մի քանի հազար զույգից բաղկացած մեծ գաղութներ և բնադրում են փոքր կղզիների զառիթափ ժայռոտ ափերին։

Հմուտ ջրասուզակ է։ Ինչպես և խոլահավերի մեծ մասը, բավականին հատուկ էկոլոգիական խորշ է զբաղեցնում, որտեղ մրցում է միայն թռչունների մի քանի այլ տեսակների հետ։ Մեծ բարձրությունից նա սուզվում է մինչև մի քանի մետր խորություն, որտեղ որսում է յուղոտ ձուկ՝ Ատլանտյան տառեխ, թյունիկ, եվրոպական շպրոտ, ավազաձուկ (Ammodytes spp) և մի քանի այլ տեսակներ։ Դրան նպաստում է արտաքին և ներքին օրգանների լավ հարմարեցվածությունը՝ շրջահոսելի սիգարաձև մարմին, երկար նեղ թևեր, ատամիկներով բարակ կտուց, լողաթաղանթով ոտքեր, փակ արտաքին քթանցքներ և թաղան ունեցող լրացուցիչ ներքին քթանցքներ։

Նկարագրություն

խմբագրել

Արտաքին տեսք

խմբագրել
 
Խևահավերի զույգ

Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը սագի չափ է։ Մարմնի երկարությունը 87—100 սմ է, թևերի բացվածքը՝ 165—180 սմ, կշիռը՝ 2300—3600 գ[1]։ Արուներն ու էգերը իրարից չեն տարբերվում ո՛չ չափերով, ո՛չ գույնով։ Հասուն թռչունների փետրածածկը գրեթե ամբողջովին մաքուր սպիտակ է, բացառությամբ դարչնագույն-սև ծածկող և առաջին կարգի թափահարող փետուրների։ Գլխի և պարանոցի կողքերին երբեմն հայտնվում է թեթև դեղնավուն-սերուցքային շերտ, որը՝ կախված տարվա եղանակից, կարող է լինել կամ ավելի բաց կամ ավելի մուգ։ Որոշ թռչուններ ընդհանրապես նման շերտ չունեն[2]։ Աչքերը առաջ են քաշված։ Ծիածանաթաղանթը կապույտ է, աչքի շուրջը անփետր մաշկի կապույտ օղակ է, սանձիկը և կզակը սև են։ Ոտքերը դեղնականաչ են[3]։ Կտուցը կապտագորշավուն է, երկար, կոնաձև, վերջում թեթևակի կորացած։ Կտուցի առջևի մասում կան սուր ատամիկներ, որոնցով թռչունը բռնում է որսը։

Կյանքի առաջին տարում երիտասարդ թռչունները լիովին մուգ շագանակագույն են, բայց յուրաքանչյուր փետրաթափումից հետո նրանք ավելի ու ավելի շատ սպիտակ փետուրներ են ձեռք բերում և վերջնական հասուն տեսք են ստանում միայն հինգ տարեկանում։ Կտուցը նույնպես դարչնագունոտ է։ Ճտերն ամբողջովին մերկ են ծնվում և ծածկված են միայն հերձաքարանման սև մաշկով։

Տարածվածություն

խմբագրել

Բնադրման տարածագոտի

խմբագրել
 
Հիմնական բնադրավայրերը Հյուսիսային Ատլանտիկայում

Բազմանում է Հյուսիսային Ատլանտիկայի զառիթափ ժայռոտ ափերին և կղզիներին, հիմնականում արևելքում 48-րդ և 66-րդ զուգահեռականների և արևմուտքում 46-րդ և 50-րդ զուգահեռականների միջև[1]։ Հիմնական բնադրավայրերը գտնվում են Գոլֆստրիմի երկայնքով, ինչպես նաև Սուրբ Լոուրենսի ծոցում Կանադայի և Իսլանդիայի արևելյան ափերի երկայնքով։ Բնադրման վայրերում ջրի վերին շերտերի ամառային ջերմաստիճանը սովորաբար 10-15 է °C է, ինչն օպտիմալ պայման է որոշ տեսակի ձկների համար, որոնցով սնվում են թռչունները[2]։ Հայտնի է հյուսիսային խևահավի 45 (2004թ. տվյալներով) գաղութ, որոնցից ամենամեծն ունի ավելի քան 100000 առանձնյակ և գտնվում է Քվեբեկի Բոնավանթուր կղզում[4]։ Եվրոպայում ամենամեծ բնադրավայրերը գտնվում են Շոտլանդիայի հրաբխային փոքր կղզիների վրա (Սենթ Կիլդա կղզեխմբի Բորերեյ և Ֆերթ-օֆ-Ֆորտ ծովածոցի Բաս Ռոք կղզիներում, համապատասխանաբար 60 և 48 հազար[5])։ Բորերեյ կղզու անունից թռչունը ստացել է իր գիտական տեսակային անվանումը՝ bassanus[6]:

 
երիտասարդ թռչուն

Խևահավերի այլ խոշոր գաղութներ, ի լրումն վերը թվարկվածների, գրանցվել են Նյուֆաունդլենդում, Ֆարերյան կղզիներում, Շեթլանդում, Օրկնիում, Հեբրիդներում, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ[7]։ Բնադրող ամենահյուսիսային գաղութը գտնվում է անդրբևեռային Նորվեգիայի Թռչունների կղզում (նորվ.՝ Storstappen, 71°8’32"N 25°20’14"E), ամենահարավայինը՝ Նյուֆաունդլենդում (46° 50’N)։ Ռուսաստանում խևահավերի միակ գաղութը, որը բաղկացած է 145 զույգից (2006 թ. տվյալներով), գրանցվել է Խարլով կղզում՝ Կանդալակշայի արգելոցի տարածքում։ Այս թռչունները երբեմն թռչելով հասնում են նաև Ռուսաստանի հյուսիսային ափի երկայնքին ընդհուպ մինչև Ուրալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 C. Carboneras 1992. Family Sulidae (Gannets and Boobies) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds. Vol. 1. // Путеводитель по птицам мира = Handbook of the birds of the world. — Barcelona: Lynx Edicions, 1992. — ISBN 84-96553-42-6
  2. 2,0 2,1 Hans Heinrich Reinsch. Олуша = Der Basstölpel. — Germany: Westarp Wissenschaften, 2005. — 110 с. — ISBN 3894327898
  3. Е. А. Коблик. Т. 1 // Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). — М.: Издательство МГУ, 2001.
  4. Sue McGrath. «Gaspe Peninsula- Bonaventure Island Gannet Colony». New England Seabirds - Pelagic Birding and Conservation of Seabirds. Emmalee Tarry. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 9 мая 2009 (данные 2004)-ին.
  5. «St Kilda v The Bass - or is it Bonaventure?». Scotland's National Nature Reserves. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  6. Thomas Alerstam, David A. Christie. Миграция птиц = Bird Migration. — Cambridge University Press, 2008. — 432 с. — ISBN 0521448220
  7. Л. С. Степанян. Конспект орнитологической фауны СССР. — Москва: Наука, 1990. — С. 569. — 808 с. — ISBN 5-02-005300-7
 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային խևահավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային խևահավ» հոդվածին։