Հյու Բոնևիլ
Հյու Բոնևիլ (անգլ.՝ Hugh Bonneville, ամբողջական անունը՝ Հյու Ռիչարդ Բոնևիլ Վիլյամս անգլ.՝ Hugh Richard Bonneville Williams, նոյեմբերի 10, 1963[1][2][3], Բլեքհիթ, Լոնդոն, Անգլիա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի անգլիացի դերասան։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Բժիշկ Ժիվագո», «Անգլիացի վարսավիր», «Նոթինգ Հիլ», «Ֆրանկենշտեյն Մերի Շելլի», «Դաունթոնի աբբայություն», «Պուարո Ագաթա Քրիստի», «Դոկտոր ով», «Սպանություն Միդսոմերում»։
Հյու Բոնևիլ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բլեքհիթ, Լոնդոն, Անգլիա |
Կրթություն | Կորպուս Քրիստի քոլեջ, Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Շերբորն դպրոց, Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[4] և Dulwich Prep London? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Թոմաս և ընկերներ, Paddington? և Դաունթոնի աբբայություն |
Անդամություն | Royal Shakespeare Company? |
hughbonneville.co.uk hughbonneville.uk | |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի ակադեմիայում (Webber Douglas Academy of Dramatic Art)։
Առաջին անգամ ելույթ է ունեցել Ռիջենս այգում գտնվող Բաց թատրոնում։ 1987 թվականին միացել է Թագավորական ազգային թատրոնի թատերախմբին (Լոնդոն)։ 1991 թվականին սկսել է աշխատակցել Շեքսպիրյան թագավորական ընկերությանը (Royal Shakespeare Company)։ Առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստաէկրաններին 1991 թվականին (սկզբում տիտրերում հանդես է եկել որպես Ռիչարդ Բոնևիլ ) ։ Նրա կարիերան հեռուստատեսությունում հաջողություն է ունեցել։
1998 թվականին Հյու Բոնևիլն ամուսնացել է Լուլու Էվանսի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ֆելիքսը։
Մրցանակներ
խմբագրել«Այրիս» ֆիլմում Ջոն Բեյլի դերը կատարելու համար արժանացել է BAFTA մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար և 2002 թվականին ստացել է «Նոր տաղանդ» մրցանակ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5]։
2008 թվականին ստացել է ժյուրիի մրցանակ Մոնտե-Կարլոյում կատակերգական «French Film» ֆիլմում դերակատարելու համար[5]։
«Դաունթոնի աբբայություն» ֆիլմում Ռոբերտ Կրոուլի դերը կատարելու համար Հյու Բոնևիլն արժանացել է BAFTA, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990-1990 | ս | Օրինագետ | Chancer | Ջես |
1994 | ֆ | Քադֆաել եղբայր | Cadfael | Դանիել Աուրիֆաբեր |
1994-1994 | ս | Շերլոք Հոլմսի հուշագրությունները | The Memoirs of Sherlock Holmes | Վիկտոր Սևիջ |
1994 | ֆ | Ֆրանկենշտեյն Մերի Շելլի | Frankenstein | Շիլլեր |
1996-1996 | ս | Էլեկտրոնայի բզեզիկներ | Bugs | Նատան Պիմ |
1997 | ֆ | Վաղը երբեք չի մահանա | Tomorrow Never Dies | Air Warfare Officer – HMS Bedford |
1998 | ս | Մոսլի | Mosley | Բոբ Բուսբի |
1998 | ֆ | Կարթ կռվարարների համար | The Scold's Bridle | Տիմ Դագան |
1999 | ֆ | Նոթինգ Հիլ | Notting Hill | Բերնի |
1999 | ֆ | Մենսֆիլդ այգի | Mansfield Park | պարոն Ռաշուորտ |
2000 | ֆ | Տասներկուերորդ հինգշաբթի | Thursday the 12th | Բրին Հոպեր |
2000 | ֆ | Պարոն Բովարի | Madame Bovary | Շարլ Բովարի |
2001 | ֆ | Կայսեր նոր հագուստը | The Emperor's New Clothes | Բերտրան |
2001 | ֆ | Անգլիացի վարսավիր | Blow Dry | Լուիս |
2001 | ֆ | Անգլիական կողոպուտ | High Heels and Low Lifes | |
2001 | ֆ | Այրիս | Iris | Ջոն Բեյլին վաղ հասակում |
2002 | ս | Սպանություն Միդսոմերում | Midsomer Murders | Հյու Բերտոն |
2002 | ֆ | Թավշյա ոտքեր | Tipping The Velvet | Ռալֆ Բաններ |
2002 | ֆ | Բժիշկ Ժիվագո | Doctor Zhivago | Անդրեյ Ժիվագո |
2004 | ֆ | Անգլիական գեղեցկություն | Stage Beauty | Սեմյուել Պեպիս |
2006 | ֆ | Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները | Miss Austen Regrets | սուրբ Բրուկ Բրիջես |
2006 | ֆ | Անբարոյականություն։ Մերի Ուայտհաուսի պատմությունը | Filth: The Mary Whitehouse Story | պարոն Հյու Գրին |
2006 | ֆ | Այդ գեղեցիկ Բրամելը | Beau Brummell: This Charming Man | արքայազն -գահապահ, ապագա արքա Գևորգ IV |
2007 | ս | Սառեցում | Freezing | Մեթ |
2008 | ս | Ջեյն Օսթինի ապրող գիրքը | Lost in Austen | միսթր Կլոդ Բենետ |
2008 | ֆ | Այդ օրերից մեկը | One of Those Days | միսթր Բյորել |
2009 | ֆ | Ժամանակից ժամանակ | From Time to Time | կապիտան Օլդնոու |
2009 | ֆ | Սուր դանակներ | Knife Edge | Չարլզ Պոլոկ |
2009 | ֆ | 1939 | Glorious 1939 | Հիլբերտ |
2010 | ս | Պուարո Ագաթա Քրիստի | Agatha Christie's Poirot | Էդվարդ Մաստերմեն |
2010 | ֆ | Հիպի Հիպի Շեյք | Hippie Hippie Shake | Ջոն Մորտիմեր |
2010 | ս | The Silence | The Silence | Քրիս |
2010 | ֆ | Շանհայ | Shanghai | Բեն Սենջեր |
2010 | ֆ | Երրորդ աստղ | Third Star | շրջմոլիկ |
2010-2015 | ս | Դաութոնի աբբայություն | Downton Abbey | Ռոբերտ Կրոուլի, դուքս Գրենտեմ |
2010 | ֆ | Բեն Հուր | Ben Hur | Փոնթի Փիլաթ |
2011 | ս | Դոկտոր ով | Doctor Who | ծովի նավապետ Հենրի Էվերի «Սև նշանների անեծքները» «Լավ մարդը գնում է պատերազմ» սերիաներում |
2011 | ֆ | Ձեռքեր ոտքեր սիրո համար | Burke and Hare | լորդ Հերինգթոն |
2012 | ֆ | Նավապետ Նեմոյի վերադարձը | The Return of Captain Nemo | նավապետ Նեմո |
2014 | ֆ | Որսորդները ծովահենների համար | The Monuments Men | |
2014 | ֆ | Պադինգթոնի արկածները | Paddington | Միսթր Բրաուն |
2017 | ֆ | Պադինգթոնի արկածները 2 | Paddington 2 | Միսթր Բրաուն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ 5,0 5,1 Awards for Hugh Bonneville
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Բոնևիլ» հոդվածին։ |