Հնգագիծ
Հնգագիծ կամ պենտագրամ (հուն․՝ πεντάγραμμον, πέντε — «հինգ» и γράμμα — «գիծ»), հնչյունների բարձրության գրառմանը հատկացված հորիզոնական հինգ գծերի համակարգ։ Նոտաները գրվում են գծերի վրա և գծամիջերում, որոնք, հնգագծի սկզբում դրվող բանալուն համապատասխան, ստանում են հնչյունների որոշակի բարձրություն դրսևորելու նշանակություն։ Կիրառվում են նաև լրացուցիչ՝ «օժանդակ» գծեր։


Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնգագիծ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 646)։ |