Հնդկական խոհանոց
Հնդկական խոհանոց Հնդկաստանի ժողովուրդների խոհանոց։ Այն իր մեջ ներառում է մեծաթիվ ժողովուրդների ավանդական խոհանոցները, որոնք բնակվում են Հնդկաստանի տարածքում։ Դրանք շատ տարբեր են՝ կապված տարածքի բուսականության, եղանակի և մշակույթի հետ։ Ճաշատեսակների պատրաստման համար օգտագործվում են համեմունքներ, խոտեր, բանջարեղեններ և մրգեր։ Ավանդական խոհանոցի վրա մեծ ազդեցություն են ունեցել կրոնն ու ավանդույթները։ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոհանոցն իրենց ազդեցությունն են թողել հյուսիսային Հնդկաստանի խոհանոցի վրա։
Այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են այլ ազգերի կողմից Հնդկաստանի նվաճումը, համաշխարհային առևտուրը և Հնդկաստանի գաղութացում, հնդկական խոհանոցում նոր մթերքներ են ավելացրել։ Օրինակ կարտոֆիլը, որը ներկայումս Հնդկաստանի որոշ շրջաններում հիմնական ուտելիք է հանդիսանում բերվել է պորտուգալացիների կողմից՝ կարմիր պղպեղի և հացի հետ։ Հնդկական խոհանոցը ազդեցություն է ունեցել նաև այլ երկրների խոհանոցի վրա, օրինակ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ հնդկական համեմունքները հասել են Եվրոպա։ Հնդկաստանից համեմունքներ են սկսել գնել եվրոպական և ասիական պետությունները։ Հնդկական խոհանոցն իր ազդեցությունն է ունեցել նաև Միջին Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի Կարիբյան ավազանի երկրների վրա։
Պատմություն
խմբագրելՀնդկական խոհանոցն իր մեջ ամփոփում է տարբեր մշակույթների հետ փոխհամագործակցության 8000-ամյա փորձն ու մշակույթը, ինչը հանգեցրել է ներկայիս հնդկական խոհանոցի բազմազան համերի ու ուտեստների առկայությանը։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիայի հետ առևտուրը ավելացրել է հնդկական խոհանոցի գույները։
Հին դարեր
խմբագրելՀին հնդկական ուտեստներն իրենցից ներկայացրել են հատիկավորներ, բանջարեղեններ, մրգեր, ցորեն, կաթնամթերք և մեղր։ Այսօր հիմնական ուտելիքներից են տարատեսակ հատիկավորները («դալ»), ցորենի ալյուրը (aṭṭa), բրինձը և կորեկի սերմը, որոնք աճեցվում են Հնդկաստանում մ․թ․ա․ 6200 թվականից։ Սրամանա շարժման ժամանակ Հնդկաստանի բնակիչների մի մասը դարձել են բուսակերներ, Հնդկաստանի կլիման թույլ է տալիս աճեցնել մրգեր, բանջարեղեններ և ցորեն ողջ տարվա ընթացքում։ «Բհագավադգիտան» նույնպես առանձնացնում է սնվելու նորմեր (գլուխ 17, տողեր 8-10)։ Ճաշերում տավարի միս օգտագործելը խստիվ արգելվում է, քանի որ կովը հինդուիզմում համարվում է սուրբ կենդանի։ Բացի Կերալա նահանգից և Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածից այլ տեղ կովի միս չեն ուտում։
Խոհանոց
խմբագրելՀնդկաստանում առանձնահատուկ տեղ է հատկացվում բուսակերությանը՝ սաբջիին՝ հատիկավոր կուլտուրաներից և բանջարեղեններից, որոնք համեմվում են ավանդական համեմունքներով, որոնցում առաջին տեղ է զբաղեցնում կարին։ Հնդկական խոհանոցի հիմքում նաև բրինձն է, որը բլիթի և համեմունքի հետ անվանում են թխալի, մատուցվում է նաև կարիով։ Առաջին ուտեստները հիմնականում ապուրներ են՝ դհալ՝ հատիկավորներից։ Հնդկական վառ աղանդերներից է վաթիլապամը։
Պատմություն, ազդեցություն
խմբագրելՀինդուիզմի ազդեցությամբ կովի մսի օգտագործումը բացառվում է, քանի որ կովը սուրբ կենդանի է համարվում։ Բուդիստական արքա Աշոկի թագավորության ժամանակահատվածում մսային սնունդը հնդկացիների համար այդքան էլ բնորոշ չէր, սակայն իսլամի ազդեցությամբ մսային կերակուրները նորից վերադարձան հնդկական խոհանոց։ Խոհարարական հատուկ շրջան է հանդիսանում Հնդկաստանի հյուսիս արևմուտքը, որի խոհանոցը կոչվում է մուգլայ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հնդկական համեմունքներ մթերային խանութում
-
Ոսպը հանդիսանում է հնդկական խոհանոցի հիմնական բաղադրիչներից մեկը
-
Անդհրա-Պրադեշ նահանգում կարևոր առիթներով մատուցվող բուսական կերակուր
-
Ասամի նահանգում պատրաստված կերակուր
-
Բենգալացիների ամբողջական կերակուր
-
Կարմիր լոբի՝ `շոգեխաշած բրնձով
-
Սպանախ պանրով
-
Սմբուկը կաթնաշորով
-
Գուջարաթ նահանգի բնակիչների ավանդական նախուտեստ
-
Քաշմիրյան հայտնի ուտեստ
-
Կառնատակա նահանգի հաց և բուսական սնունդ
-
Կառնատակա նահանգում բրինձից, ոսպից, համեմունքներից և բանջարեղենից պատրաստված ուտեստ
-
Կերալայի ձուկ
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Хиндиязычные народы (с. 261—263). Панджабцы (с. 337). Кашмирцы (с. 360). Гуджаратцы (с. 383). Ассамцы (с. 476). Телугу, или андхра (с. 556). Тамилы (с. 583—584) // Народы Южной Азии / Под ред. Н.Р. Гусевой и др. — М.: АН СССР, 1963. — 965 с.
- Титюнник А.И., Новоженов Ю.М. Индийская кухня // Советская национальная и зарубежная кухня. — М.: Высшая школа, 1981. — С. 404—411. — 479 с.
- Чампака Басу Индийская кухня. — М.: Внешторгиздат, 1987. — 23 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Кухня Северной, Центральной и Южной Индии // Бхаратия.ру
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական խոհանոց» հոդվածին։ |