Հնդկաչինական վագր (լատին․՝ Panthera tigris corbetti), կատվազգիների ընտանիքի վագրի ենթատեսակ։ Տարածված է հիմնականում Ասիա աշխարհամասում՝ Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։

Հնդկաչինական վագր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Վագրեր
Տեսակ Հնդկաչինական վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris corbetti
(Jim Corbett, 1930)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վագրերի այս տեսակի անվանումը առաջին անգամ տվել է բրիտանացի իռլանդացի կենդանաբան գիտնական Ջիմ Կորբետը՝ 1930 թվականին մարտի 21-ին[1] երկրորդ անգամ 1936 թվականին մարտի 21-ին։

Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսք

խմբագրել

Հնդկաչինական վագրերը ունեն նույն ֆիզիոլոգիական և ձևաբանական կառուցվածքը, ինչ բենգալյան վագրերը, բայց չափերով փոքր են։ Արու հնդկաչինական վագրերը հասնում է 2,6—3,3 մետրի, էգերի երկարությունը 2,3—2,7 մետրի։

Արու հնդկաչինական վագրերը քաշը հասնում են 150—250 կգ[2]։ Սակայն հանդիպում են առանձին դեպքեր, երբ արու հնդկաչինական վագրը կշռում է 260—300 կգ[3], էգ հնդկաչինական վագրերի քաշը հասնում են 100—160 կգ, առանձին դեպքերում 160—180 կգ, արուների միջին քաշը 200 կգ, էգերի միջին քաշը 130 կգ։

Գլուխը համեմատաբար փոքր է, ինչպես բենգալյան և ամուրյան վագրերի մոտ։ Ունեն վառ գույնի գունավորում։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված են բացառապես Արևելյան Ասիայի մի շարք պետություններում և այն էլ քիչ քանակությամբ։

Հազվադեպ հանդիպում են նաև Հնդկաստանի հարավային հատվածում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։ Տարածված են նաև Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թայլանդում և Վիետնամում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Indochinese Tiger». www.tigers.org.za. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Asia's biodiversity vanishing into the marketplace». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Karanth, K.U., Stith, B.M. 1999: Prey depletion as a critical determinant of tiger population viability. In: Seidensticker/ Christie/ Jackson: Riding The Tiger: Tiger Conservation in human-dominated landscapes. Cambridge University Press, 1999 ISBN 0521648351
  4. «Wildlife trade creating "empty forest syndrome" across the globe». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։