Հնդկաստանի խորհրդարան
Հնդկաստանի խորհրդարան (կան Սանսադ), Հնդկաստանի օրենսդրական իշխանության բարձրագույն դաշնային մարմին։ Ներառում է Հնդկաստանի նախագահին և երկու պալատներ՝ ստորին պալատ, որը կոչվում է Լոկ սաբհա, և վերին պալատ՝ Ռաջյա սաբհա[1]։ Խորհրդարանի շինությունը տեղակայված է Նյու Դելիում և կրում է Սանսադ Բհավան անունը։ Օրենսդրական ակտերը ընդունվում են սկզբում երկու պալատների, ապա նախագահի կողմից օրենքի նախագծի հաստատմամբ։ Նիստերի կենտրոնական սրահը ավանդաբար օգտագործվում է ստորին և վերին պալատների համատեղ նիստերի անցկացման համար։
Ստորին պալատ (Լոկ սաբհա)
խմբագրելԽորհրդարանի ստորին պալատը Լոկ սաբհան է (Ժողովրդական պալատ)։ Նրա անդամները ընտրվում են մաժորիտար համակարգի հիման վրա ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկությամբ; Այն առավել ազդեցիկն է երկու պալատներից, գերազանցում է վերին պալատին իր նշանակությամբ և լիազորությունների ծավալով։ Ըստ Հնդկաստանի սահմանադրության՝ Լոկ սաբհայի անդամների առավելագույն թիվը 552 պատգամավորն է (մինչև 530 նահանգներից, մինչև 20՝ միութենական տարածքներից, և ևս երկուսը կարող են նշանակվել նախագահի կողմից բրիտանական ծագում ունեցող հնդիկների հետաքրքրությունները ներկայացնելու նպատակով)։
Վերին պալատ (Ռաջյա սաբհա)
խմբագրելԽորհրդարանի վերին պալատը Ռաջյա սաբհան է (Նահանգների խորհուրդ)։ Նրա անդամները ընտրվում են անուղղակի կերպով՝ դաշնության սուբյեկտների՝ Հնդկաստանի նահանգների և միութենական տարածքների օրենսդիր մարմինների անդամների կողմից։
Ռաջյա սաբհան ընդգրկում է 250 պատգամավոր։ Պալատը չի կարող լուծարվել, իսկ նրա անդամների ընտրությունը իրագործվում է նախապես որոշված ռոտացիոն գրաֆիկով։ Պալատի յուրաքանչյուր անդամ ընտրվում է վեցամյա ժամկետով, նոր ընտրություններ անցկացվում են պալատի կազմի մեկ երրորդի համար յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ։
Խորհրդարանի շենք
խմբագրելԽորհրդարանի նիստերի վայրը կոչվում է Սանսադ Բհավան, որը կլոր շինություն է՝ կառուցված բրիտանացի ճարտարապետներ Էդվին Լաչենսի և Հերբերտ Բեյքերի նախագծով 1912-1913 թվականներին։ Կառույցի արտաքին օղակի տանիքը կանգնած է 144 գրանիտե սյուների վրա։ Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խորհրդարանի շենք Հնդկաստանի դարպասներից։
1958 թվականից սկսած՝ Խորհրդարանական պալատի իշխանական սրահում է տեղակայված Հնդկաստանի վերին ատյանի դատարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Indian Parliament». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.