«Հոբելյարը» (անգլ.՝ Birthday Girl), բրիտանա-ամերիկյան արտադրության 2001 թվականի քրեական կատակերգական դրամա, ռեժիսոր՝ Ջեզ Բաթերուորթ։ Սյուժեն հյուսվում է անգլիացի բանկային աշխատող Ջոն Բուկինգհեմի շուրջ, որը ռուսական ամուսնական ծառայությունների կայքից հարսնացու է ընտրում՝ Նադյային։ Ամեն ինչ կարգին էր, մինչև նրա ժամանումը, երբ պարզվում է, որ Նադյան անգլերեն չի խոսում, իսկ ավելի ուշ երկու անծանոթ տղամարդկանց ժամանումը, որոնք ներկայանում են որպես Նադյայի զարմիկ և զարմիկի ընկեր։ Ֆիլմում խաղացել են Նիկոլ Քիդմանը, Բեն Չապլինը, Մաթյո Կասովիտցը և Վենսան Կասելը։ Ֆիլմում միաժամանակ խոսում են անգլերեն և ռուսերեն։

Հոբելյարը
անգլ.՝ Birthday Girl
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ կատակերգություն, քրեական ֆիլմ[1], դրամա, էրոտիկ թրիլեր և էրոտիկ ֆիլմ
Թվական2001, հունվարի 25, 2002[2] և օգոստոսի 29, 2002[3]
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորՋեզ Բաթերուորթ[1][4][5][…]
ԴերակատարներՆիկոլ Քիդման[4][5][6][…], Բեն Չապլին[4][6][7], Վենսան Կասել[4][6][7], Մատյո Կասովից[6][7], Սալլի Ֆիլիպս[6], Բեն Միլլեր, Ալեքսանդր Արմսթրոնգ, Սթիվեն Մանգան և Մարկ Գեթիս[8]
ՕպերատորՕլիվեր Սթափլթոն
ԵրաժշտությունՍթիվեն Ուորբեք
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios[9], Էշրիջ[9], Սենթ Օլբանս[9], Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան[9], Հեմել Հեմփսթեդ[9] և Սիդնեյ[9]
ԿինոընկերությունMiramax Films, Film4 Productions[10], HAL Films[10] և Mirage Enterprises[10]
Տևողություն89 րոպե

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը՝

  • Bob Sakek «The Most Beautiful Girl in the World»
  • Da Il Deuce «Dost Vas Mam! (I’ve Had It with You)»
  • Sick Rhyme Sayazz feat. Koolade & Dash «Pocasna Loza (VIP Lounge)»
  • Elaine Paige «Memory»
  • The Searchers «Sugar & Spice»
  • The Sunshine Fix «Age of the Sun»
  • The Ivy League «Funny How Love Can Be»
  • The Tremeloes «Even the Bad Times Are Good»
  • Ռոբի Ուիլյամս, Նիկոլ Քիդման «Somethin' Stupid»

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Անգլիայում և Ավստրալիայում, 1999 թվականի օգոստոսից նոյեմբերը։
  • Դերասաններից ոչ մեկը, ինչպես նաև ռեժիսորը, չեն խոսում ռուսերեն։
  • Ռուս աղջկան մարմնավորելու համար Նիկոլ Քիդմանը գնաց Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանություն, որպեսզի նրան այնտեղ օգնեն սովորելու ռուսերեն մի քանի արտահայտություն։ Դրանից հետո նա սովորեց ռուսերեն հայհոյանքներ և կարող էր ռուսերենով տաքսի կանչել։
  • Տեսարաններից մեկում, երբ Ջոնը Ալեքսեյին հարվածում է կիթառով, կարելի է նկատել, որ կիթառը չի էլ դիպչում դերասանին։
  • Տեսարանների միջև, որոնցում Ջոնը հեռանում է օդանավակայանից և գալիս հյուրանոց, հետևելով տաքսուն, կարելի է նկատել, որ դերասանը սափրված է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել