Հոգիների բուք
Հոգիների բուք (լատիշ․՝ Dvēseļu putenis, անգլ.՝ Blizzard of Souls, The Rifleman), լատվիական պատմական դրամա-ֆիլմ, որ 2019 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ձինտարս Դրեյբերգսը[1]։ Ֆիլմը, որի պրեմիերան Լատվիայում կայացել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին[2], իսկ միջազգային ասպարեզում՝ 2020 թվականի փետրվարի 20-ին, European Film Market-ում[3], նկարահանվել է լատիշ գրող Ալեքսանդրս Գրինսի նույնանուն վեպի հիման վրա։
Հոգիների բուք լատիշ․՝ Dvēseļu putenis | |
---|---|
Երկիր | Լատվիա |
Ժանր | ռազմական ֆիլմ, դրամա և բլոկբասթեր |
Հիմք | Հոգիների բուք |
Թվական | նոյեմբերի 11, 2019 |
Լեզու | լատիշերեն, ռուսերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Dzintars Dreibergs? |
Պրոդյուսեր | Dzintars Dreibergs? |
Սցենարի հեղինակ | Բորիս Ֆրումին |
Երաժշտություն | Լոլիտա Ռիտմանիս |
Պաշտոնական կայքէջ |
Էկրաններին ցուցադրվելու առաջին հինգ շաբաթների ընթացքում ֆիլմը դիտել է ավելի քան 200.000 մարդ, այդպիսով՝ այդ կինոնկարը դարձել է Լատվիայի անկախության վերականգնումից հետո անցած երեք տասնամյակների ընթացքում ամենաշատ դիտված կինոնկարը[4][5][6]։
Դիպաշարը
խմբագրել«Հոգիների բուք» վեպը Ալեքսանդրս Գրինսը գրել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես լատվիական հրաձիգ (латышский стрелок) ցարական բանակի կազմում ծառայելու, կռիվներին մասնակցելու ժամանակ ստացած տպավորությունների հիման վրա[2]։ Վեպի գլխավոր հերոսը Արթուրս անունով տասնվեցամյա լատիշ պատանի է, որը մոր մահից հետո որոշում է զինվորագրվել լատիշական հրաձիգների գումարտակին և մարտերում աչքի ընկնելով՝ փառքի հասնել։ Աշխարհամարտի կռիվներում նա կորցնում է հորն ու եղբորը, որոնց հետ թաղում է նաև իր սին պատրանքները։ Ի վերջո՝ նա վերադառնում է իր նորանկախ հայրենիքը՝ Լատվիա, որպեսզի ամեն ինչ սկսի նոր հիմքից[1]։
Պարգևներ և առաջադրումներ
խմբագրել Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Արդյունքը |
---|---|---|---|
2020 | IMAGO-ի միջազգային կինոմրցանակ | Լավագույն օպերատորական աշխատանք (Վալդիս Ցելմինշ) | Առաջադրված |
Ուշագրավ փաստ
խմբագրելՖիլմի դրվագներից մեկում նկարահանվել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ռայմոնդս Բերգմանիսը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Blizzard of Souls». National Film Centre of Latvia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Blizzard of Souls is a reminder that Latvia's freedom was never a given - director». The Baltic Times. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Balčus, Zane (2020 թ․ հունվարի 20). «Eyewell Picks Up Latvian BO Leader Blizzard of Souls». Film New Europe Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «"Blizzard of Souls" breaks Latvian box-office records». Public Broadcasting of Latvia. 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Abbatescianni, Davide (2019 թ․ դեկտեմբերի 17). «"Blizzard of Souls" breaks Latvian box-office records». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Blizzard of Souls breaks attendance record with 200,000 people seeing the film in five weeks». The Baltic Times. 2019 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «IMAGO International Awards. The Nominees». IMAGO International Awards for Cinematography. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք անգլերեն
- Blizzard of Souls(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի թրեյլեր լատիշերեն և անգլերեն