Հոլմիում

քիմիական միացություն


Հոլմիում (լատին․՝ Holmium) քիմիական տարր է, որի նշանն է Ho, պարբերական համակարգի լանթանոիդների խմբին պատկանող քիմիական տարր։ Լանթանիդ է։ Կարգահամարը 67 է, ատոմական զանգվածը՝ 164,9304: Բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 165Ho: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 4f11 5s2 5p6 6s2 է։

67 Դիսպրոզիում

Հոլմիում Էրբիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
67Ho

Համեմատաբար փափուկ, փայլուն, արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՀոլմիում / Holmium (Ho), Ho, 67
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
1164,93032(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f11 6s2
Ատոմի շառավիղ179 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ158 պմ
Իոնի շառավիղ(+3e) 89,4 պմ
Էլեկտրաբացասականություն1,23 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալHo←Ho3+ -2,33 В
Օքսիդացման աստիճաններ3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 574,0 (5,95) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1 747 Կ
Եռման ջերմաստիճան2 968 Կ
Մոլյար ջերմունակություն27,15[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ18,7 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,577 c=5,616
C/a հարաբերություն1,570
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (16,2) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
67
Հոլմիում
164,93
4f116s2

Պատմություն

խմբագրել

Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Պ. Տ. Կլևեն, 1879 թվականին։ Անվանվել է ի պատիվ Ստոկհոլմի, Holmia - Ստոկհոլմի լատին․՝ անվանումը։

Բնության մեջ

խմբագրել

Հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3·10−4 % ըստ զանգվածի, ծովի ջրում՝ 2,2·10−7 %: Հանդիպում է հազվագյուտ հողային այլ տարրերի՝ մոնացիտի, բաստենեզիտի, էվկսենիտի, ապատիտի հետ։

Հանքավայրեր

խմբագրել

Հոլիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմնականում հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։

Ֆիզիկական հատկություններ

խմբագրել

Սպիտակ արծաթափայլ, առաձգական մետաղ է, խտությունը՝ 8800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1461 °C, եռմանը՝ 2600 °C : Հոլմիումը ամենաուժեղ պարամագնիսական մետաղն է։

Քիմիական հատկություններ

խմբագրել

Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք։ Տաքացնելիս փոխազդում է ջրածնի, ածխածնի, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի օքսիդների հետ։

Քայքայում է ջուրը, փոխազդում է HCl-ի, H2SO4-ի հետ՝ դուրս մղելով ջրածին։ 180-200 °C-ից բարձր օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով Ho2O3 օքսիդը, որին համապատասխանող հիդրօքսիդը՝ Ho(OH)3, հիմք է, ալկալիների հետ չի փոխազդում։

Ho3+ իոնը դեղին է, կոմպլեքս միացություններ է առաջացնում օրգանական շատ նյութերի հետ։

 

Ստացում

խմբագրել

Ստացվում է քլորիդը կամ բրոմիդը կալցիումով վերականգնելիս, միացությունները էլեկտրոլիզելով հեղուկ Cd-ի և Zn-ի կաթոդով, որոնք թորում են վակուումի տակ։

Կիրառություն

խմբագրել

Հոլմիումը և դրա միացությունները կիրառվում են մագնիսներ պատրաստելու, ապակին, հախճապակին և ճենապակին դեղին ներկելու համար և այլուր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 590. — 623 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 512