Հոնիարա
Հոնիարա, անվանումն առաջացել է (nagho ni ara) արևելյան քամու վայր արտահայտությունից։ Հոնիարան Սողոմոնյան Կղզիների մայրաքաղաքն է, ամենամեծ քաղաքը, գլխավոր նավահանգիստը և առևտրական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հոնիարա | |||
Honiara | |||
| |||
Երկիր | Սողոմոնյան Կղզիներ | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Guadalcanal Province? | ||
Հիմնադրված է | 1940 թ. | ||
Մակերես | 21,16 կմ² | ||
ԲԾՄ | 29 մ | ||
Բնակչություն | 81,117 մարդ | ||
Խտություն | 3,833 մարդ/կմ² | ||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+11, ամառը UTC+12 | ||
Հեռախոսային կոդ | 00 677 | ||
Պաշտոնական կայք | sibconline.com.sb | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Գուադալկանալ կղզու հյուսիսարևմտյան մասում, նեղ մերձափնյա հարթավայրում, Մատանիկաու գետի վրա, Սողոմոնի ծովի Այրոնբոթոմ Սաունդ ծոցի ափին։
Պատմություն
խմբագրելՏարածքը բնակեցված է եղել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում։ Եվրոպացիներից առաջինը, ով 1569 թվականին հայտնաբերել է այս վայրերը, եղել է իսպանացի ծովագնաց Ալվարո դե Մենդանյա դե Նեյրան։ Հետագա դարերում իսպանացիներին չհաջողվեց գաղութացնել տարածքը և միայն 1885 թվականին գերմանացիներն այն գրավեցին։ 1893 թվականին տարածքն անցավ բրիտանացիների հսկողության տակ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ 1942 թվականին այն գրավվեց ճապոնական զորքերի կողմից և ազատագրվեց 1943 թվականի փետրվարին։ Պատերազմից հետո ամերիկացիները կառուցեցին այստեղ ռազմական բազա, որի տեղում 1952 թվականին բրիտանացիները հիմնեցին այժմյան բնակավայրը և հռչակեցին բրիտանական Սողոմոնի Կղզիների պրոտեկտորատի վարչական կենտրոն։ 1978 թվականի հուլիսի 7-ից անկախ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաքն է։
Տնտեսություն
խմբագրելԶարգացած են առևտուրը, գյուղատնտեսությունը, ձկնորոսությունը, ֆինանսական և սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը[1]։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու. 2016. էջ 318. ISBN 978-99941-2-925-6.
- ↑ «Luganville and Honiara establish sister city relations». Vanuatu Daily Post. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.