Հոռեկա վանք, 13-րդ դարի վանական համալիր պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառում։ Ներկույումս համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի, Թալիշ գյուղից մոտ 5 կմ հարավարևմտյան ուղղությամբ՝ անտառապատ սարալանջին։ Դեռևս վաղ միջնադարից հայտնի է նաև որպես՝ Հուռեկան։ Հետագայում Գլխո վանքի տեղում 13-րդ դարում կառուցել են նոր եկեղեցի, որը հետագայում ստացել է Հոռեկա վանք անվանումը։

Հոռեկա վանք
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԹալիշ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1284 թ.
Քարտեզ
Քարտեզ
 Ureq Temple Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Համաձայն մուտքի կիսակամար ճակատաքարի վրա փորագրված շինարարության վերաբերյալ վիմական արձանագրությունների՝ վանքի եկեղեցին վերակառուցվել է 1279 թվականին, իսկ գավիթը կառուցվել է 1284 թվականին[1]։

Եկեղեցու վերակառուցման, ինչպես նաև գավթի կառուցման շինարարը Հովհաննեսն է։ Նրա անունը Ստեփանոս քահանայի հետ հիշատակվում է բարավորի վիմական արձանագրությունում[1]։

Ճարտարապետություն

խմբագրել

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ հանգստարանից և այլ ավերված շինություններից։

Եկեղեցու և գավիթի պատերը կառուցված են կոպտատաշ կրաքարից, ունեն պարզ և անպաճույճ տեսք։ Մուտքերի, լուսամուտների երեսակալները մաքուր տաշած քարից են։

Եկեղեցին ունի միանավ կառուցվածք, երկթեք թաղակապ ծածկը հենվում է պատերին։ Ուղղանկյուն աղոթասրահի բեմ-աբսիդի խորքում գտնվում է հնագույն դամբարանը։ Ունի մի ուշագրավ մանրամաս՝ խորանը լուսավորվում է երեք պատուհանով։ Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է. պատկանում է հայկական գավիթների XIII դ. տարածված տիպին։

Հոռեկավանի տարածքում վանքից և ապարանքներից զատ պահպանվել են նաև հին ու նոր գերեզմանոցներ, որտեղ առանձին ու ընդարձակ տեղ են զբաղեցնում Մելիք-Բեգլարյան մելիքական տոհմի անդամների և նրանց նախորդների գեղաքանդակ ու արձանագիր տապանաքարերը։

Առաջին ապարանքը կառուցվել է վանքի դիմաց, արևելահայաց բլրալանջի ստորին դարավանդահարթակի վրա։ Ապարանքի շինարարական արձանագրությունը պահպանվել է մինչև մեր դարի սկզբները։

Երկրորդ ապարանքը կառուցվել է առաջինի դիմա՝ Հոռեկավանքւ վլրի հյուսիսային լանձի ստարին հատվածում։ Ապարանքի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։

Ապարանքի հյուսիսային թևում ի տարբերություն հարավայինի, սենյակները միաշարք են և համեմատաբար վատ են պահպանվել։ Սենյակաշարը բաղկացած է կենտրոնական սրահից և դրան կից 2 դահլիճից։ Դրանք երկուական լայն պատուհաններ ունեն բակի կողմից, իսկ եզրային պատերում բուխարիներ են։

Սենյակաշարը կառուցվել է բնակելի մասի կամարասրահի դիմաց և եզրային-լայնական պատերով՝ որպես առանձին շինություն, առանձնացվել է արտաքին պարիսպներից, արևմտյան հատվածում՝ բուրգի հետ կապվող նեղլիկ միջանցքով, իսկ արևելքից՝ կառուցապատման բացակայությամբ և այդ ուղղությամբ բացված երկու փոքր պատուհաններով[2]։

Այլ տեղեկատվություն

խմբագրել

Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը։ Կառույցի հատակագծի լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին։ Ուշագրավ են հարավային թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ. վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարածական հորինվածքում։ Ապարանքի ինքնատիպ ճարտության հորինվածքում ժողովրդական բնակելի տան շինության ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպանական կառույցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ՝ պայմանավորված ժամանակի սոց-քաղաքական իրավիճակով), և ապարանքը իր հիմնական բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառույցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների կողքին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «ՀԱՅԱՍՏԱՆ» հրատարակչություն, Երևան, 1985 թվական, էջ 72-74
  2. Ղուլյան, Արտակ. Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները. էջեր 55, 59.

Գրականություն

խմբագրել
  • Ղուլյան Ա., Արցախի պալատական ճարտարապետության երկու հուշարձան, ԼՀԳ, 1982, դ 10։
  • Мкртчян Ш. Մ., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, У., 1988.