Հոռոմայր
Հոռոմայրի վանք, միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից[2] 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ։ Օձուն - Այգեհատ ճանապարհից ձախ։
Հոռոմայր | |
---|---|
Հոռոմայրի վանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Լոռու մարզ, Օձուն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Օծման թվական | Դեկտոմբերի 11, 2017 թ. |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն, կիսավեր |
Կազմված է | Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի-մատուռ, Եկեղեցի-զանգակատուն Սբ. Նշան, Ժամատուն Սբ. Աստվածածին, Կացարաններ, Մատուռ, Մատուռ և Քարայր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 14-րդ դար |
Առաջին հիշատակում | 7-րդ դար |
Շինանյութ | Բազալտե սրբատաշ քար |
Horomayr Վիքիպահեստում |
Անվան ծագում
խմբագրելՀոռոմայրի վանք է կոչվում հույն իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարանձավներից մեկում (քաղկեդոնական դավանանքի հետևորդ)[3]։
Պատմություն
խմբագրելՎիմական արձանագրությունների համաձայն վերին և ստորին շինությունները կառուցվել են 12-րդ և 13-րդ դարերում։ Հոռոմայրի առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Առաջին խմբի զլխավոր Սբ. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187 թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ՝ հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290 թ-ին։ Սբ. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201 թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ), որից քիչ հեռու, պահպանվել են Սբ. Առաքյալ մատուռի (1216 թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է՝ 13-րդ դարի խաչքարերով ու տապանաքարերով։ Սարահարթի կառույցների խմբում են՝ երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը։
Ճարտարապետություն
խմբագրելԲաղկացած է հուշարձանների երկու խմբից, որոնցից մեկը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ (ստորին հուշարձանախումբ), իսկ մյուսը՝ ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա (վերին հուշարձանախումբ)։
Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը՝ Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ[4][5]
Ձորամիջի վանքը բաղկացած է իրար կից մի շարքում տեղակայված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, առանձին գտնվող ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։
Ձորաեզրի վանքը կազմված է երկու եկեղեցիներից, գավթից և արևմտյան կողմում գտնվող միջնադարյան գերեզմանոցից։
Վերին հուշարձանախումբ
խմբագրելՍտորին հուշարձանախումբ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիր
-
Խաչքար Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի տարածքում
-
Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիր
-
ՀուշատախտակՀոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի տարածքում
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Brothers, Baghdasaryan. «Հոռոմայր վանքային հալալիր». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Ղ. Ինճիճյան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822 թվական, էջ 362
- ↑ Ի. Հարությունյան, Աշակերտի հուշատետր, Լումա հրատարակչություն, գիրք Ա, Թփղիս, 1897 թվական, էջ 275
- ↑ Հ. Եղիազարյան, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1952 թվական, էջ 35-36
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոռոմայր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 547)։ |