Հոռոմ-սամիթ սովորական
Հոռոմ-սամիթ սովորական | |
Հոռոմ-սամիթ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Foeniculum |
Տեսակ | Հոռոմ-սամիթ սովորական (F. vulgare) |
Միջազգային անվանում | |
Foeniculum vulgare |
Հոռոմ-սամիթ սովորական (լատին․՝ Foeniculum vulgare), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրել1-2 մ բարձրությամբ խոշոր, խիստ կտրտված տերևներով բազմամյա խոտաբույս է, որը արտաքինով շատ նման է սովորական սամիթին։ Բարդ փետրաձև տերևները մասնատված են գծային նեղ հատվածների։ Հոտավետ, բարդ հովանոցներում խմբված ծաղիկները մանր են և դեղին։ Երկարավուն երիսերմիկ պտուղը հասունանալիս բաժանվում է երկու մասի[1]։
Տարածվածություն
խմբագրելՈրպես մոլախոտ աճում է խոտառատ լանջերին, առուների եզրերին, ցանքսերում։ Հանդիպում է ամենուրեք, որոշ շրջաններում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են հոռոմ-սամիթի պտուղները, որոնք ունեն քաղցր համ և հաճելի անիսոնի հոտ։ Պտուղներից ստացվող եթերային յուղը կիրառում են դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։ |