Հովանոց նորապսակների համար

«Հովանոց նորապսակների համար» (ռուս.՝ «Зонтик для новобрачных»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոդիոն Նահապետովը։

Հովանոց նորապսակների համար
ռուս.՝ Зонтик для новобрачных
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոդիոն Նահապետով
Սցենարի հեղինակՌամիզ Ֆատալիև
ԴերակատարներԱլեքսեյ Բատալով, Նիյոլե Օժելիտե, Վերա Գլագոլևա և Նիկիտա Միխայլովսկի
ՕպերատորՎլադիմիր Շևցիկ
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն84 րոպե
IMDbID 0092300

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողություններն սկսվում են աշնանը Ղրիմի Սուդակ քաղաքում[1], այնուհետև տեղափոխվում Մոսկվա և ավարտվում Նոր տարվա առաջին օրը։

Զոյան և Տոլյան՝ սիրահարված երկու երիտասարդներ, հանգստանալու ժամանակ ծովաափին ծանոթանում են ընտանեկան զույգի՝ բժիշկ-նարկոլոգ Դմիտրի Պավլովիչի և լաբորանտ Վերա Իվանովնայի հետ՝ թույլտվություն խնդրելով գիշերել նրանց տանը, որտեղ նրանք կանգ են առել։ Երիտասարդների համար նրանք իդեալական են՝ երջանիկ ամուսնություն, երեք երեխա և լիարժեք փոխըմբռնում այսքան տարի ամուսնական կյանքից հետո։

Արձակուրդն ավարտվում է, Զոյան և Տոլյան հեռանում են, և պարզվում է, որ Դմիտրի Պավլովիչի ամուսնական իդիլիան առասպել է։ Նա իրականում ամուսնացած է մեկ ուրիշի հետ և տարիներ շարունակ գաղտնի հանդիպում է իսկապես սիրելի կնոջ հետ։

Անցնում է մի քանի ամիս, և Վերան հեռագիր է ստանում իր առողջարանային ծանոթներից, որ նրանք պատրաստվում են այցելել իրենց՝ միասին դիմավորելու Նոր տարին։ Վերան չի ցանկանում բացահայտել ճշմարտությունը և Դմիտրիին համոզում է կրկին երջանիկ ընտանիք ներկայացներ երիտասարդների առջև։

Դերերում

խմբագրել
  • Ալեքսեյ Բատալով - Դմիտրի Պավլովիչ Կրասկով
  • Նիյոլե Օժելիտե - Վերա Իվանովնա (դերը հնչյունավորել Իննա Չուրիկովան)
  • Վերա Գլագոլևա - Զոյա
  • Նիկիտա Միխայլովսկի - Տոլյա
  • Վյաչեսլավ Եզեպով - Յուրի Դանիլովիչ
  • Իգոր Նեֆեդով - Գոշա
  • Ալլա Մեշչերյակովա - Կրասկովի կինը
  • Գալինա Պետրովա - Լիդա, Վերայի ընկերուհին
  • Գալինա Դյոմինա - Վերայի մայրը
  • Վլադիմիր Նոսիկ - Ֆրոլիկով
  • Վալենտինա Բերեզուցկայա - դիրիժոր
  • Անատոլի Վեդենկին - Գենա, տան սեփականատեր
  • Վասիլի Ֆունտիկով - ճանապարհային ոստիկանության տեսուչ
  • Յուրի Շումիլո - ոստիկան
  • Լիդիա Ստարոկոլցևա - լաբորանտ
  • Լարիսա Խուսնուլինա - ուղեկցորդ
  • Պաշա Սանաև - Դիմա, Կրասկովի ավագ որդին
  • Դիմա Եպիշին - Ստյոպա, Կրասկովի որդին
  • Պետյա Յանգլիև - Լյոշա, Կրասկովի կրտսեր որդին

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ռամիզ Ֆատալիև
  • Բեմադրիչ՝ Ռոդիոն Նահապետով
  • Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Շևցիկ
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Կլադիենկո
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Հնչյունային օպերատոր՝ Ռոլանդ Ղազարյան
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Մոնտաժող՝ Պոլինա Սկաչկովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Վլադիմիր Կլիմենկո

Վարձույթ

խմբագրել
  • 13 հոկտեմբերի 1986 — պրեմիերան ԽՍՀՄ-ում[2]
  • 30 հոկտեմբերի 1987 — պրեմիերան Ֆինլանդիայում՝ Sateenvarjo kahdelle  [2]
  • 8 հունվարի 1988 — պրեմիերան ԳԴՀ-ում՝ Ein Regenschirm für Verliebte  [3]
  • 19 փետրվարի 1989 — առաջին հեռուստատեսային ցուցադրություն DFF 2-ով  [3]
  • 26 հունիսի 1991 — հեռարձակում համազգային PRO 7 ալիքով  [3]
  • 12 հունիսի 2012 — ցուցադրություն Altonale փառատոնի շրջանակներում Համբուրգում  [4]

Թողարկում

  • 1999 — VHS «Մոսֆիլմի» հայտնի ֆիլմեր շարքում, «Крупный план»  
  • 2005 — DVD Russische Klassiker շարքում, «Icestorm»  
  • 2006 — DVD Отечественное кино XX века շարքում, «Крупный план»  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Список фильмов(չաշխատող հղում) снимавшихся в Судакской крепости
  2. 2,0 2,1 IMDb.com Արխիվացված 2012-11-14 Wayback Machine: Zontik dlya novobrachnykh
  3. 3,0 3,1 3,2 Zweitausendeins.de Արխիվացված 2016-01-09 Wayback Machine: Ein Regenschirm für Verliebte
  4. Bei uns in Hamburg Արխիվացված 2016-03-04 Wayback Machine: Фестиваль Altonale в Гамбурге под флагом России