Հովիկ Աբրահամյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովիկ Արգամի Աբրահամյան (հունվարի 24, 1958(1958-01-24)[2], Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և կուսակցական գործիչ[3], Հայաստանի նախկին վարչապետ և ՀՀ ԱԺ նախկին նախագահ[3], նախկին պատգամավոր[3], Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից[3], խոշոր բիզնեսմեն և մեծահարուստ[4][5][6]։

Հովիկ Արգամի Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
(13-րդ) ՀՀ Վարչապետ[1]
ապրիլի 13, 2014 - սեպտեմբերի 8, 2016
Նախորդող Տիգրան Սարգսյան
Հաջորդող Կարեն Կարապետյան
Դրոշ
Դրոշ
(9-րդ) ՀՀ Ազգային ժողովի նախագահ
2012 - 2014
Նախորդող Սամվել Նիկոյան
Հաջորդող Գալուստ Սահակյան
2008 - 2011
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և տնտեսագետ
Ազգություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 24, 1958 (66 տարեկան)
Ծննդավայր Մխչյան գյուղ,
Արարատի մարզ,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Ջուլիետա Աբրահամյան
Զավակներ Արգամ Աբրահամյան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Անանիա Շիրակացու մեդալ

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Կրթություն

խմբագրել

1980-1984 թվականներին սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում։

1985-1990 թվականներին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում։

Մականուն

խմբագրել

Հովիկ Աբրահամյանը հայ հասարակության շրջանում հայտնի է «Մուկ» կամ «Մխչյանի մուկ» մականվամբ[6][7][8][9]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերան սկսել է Հայաստանի անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի համայնքապետը։

1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ։ Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցության շարքերում ակտիվ կուսակցական գործունեությունը հնարավորություն է տվել նրան՝ կառավարության կազմում ընդգրկվել։

2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է հետագա երկու տարիներին պահպանել իր նախարարական պաշտոնը։

Հովիկ Աբրահամյանը որպես՝ նոր գերատեսչության ղեկավար, ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը։ Նրան են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։

2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։

2007-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը։

2008 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար[10]։

2008 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Նախագահի հրամանագրի համաձայն՝ ազատվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[11]։

2017 թվականի հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ[12][13]։ Ամիսներ անց նա արդեն դուրս էր եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Հայաստանի ԱԺ նախագահ

խմբագրել

2012 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ[3]։

Հայաստանի վարչապետ

խմբագրել

2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։ Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստի ժամանակ[14]։

Բիզնես գործունեություն

խմբագրել

Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր բիզնեսմեններից մեկը։ Նրա և նրա ընտանիքի կարողությունը տարբեր ժամանակներում գնահատվել է տարբեր կերպ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Հայաստանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին նա բիզնես ոլորտի բազմաթիվ ճյուղերում ունեցել է իր հսկայական մասնաբաժինը։ Այդպիսի ոլորտներից են բենզա-գազալցակայանների շահագործումը, պահածոների, գինու, կոնյակի արտադրությունը, հողատարածքների տնօրինումն ու հողագործությունը[4], հանքերի, ձկնաբուծարանների[5][15], սուպերմարկետների և հյուրանոցային համալիրներ տնօրինում, թանկարժեք իրերի և աքսեսուարների վաճառք, հանքարդյունաբերության[5], շինանյութերի և քարերի արտադրություն, ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների տնօրինում, անշարժ գույքի վարձակալություն և այլն[6]։

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նախկին վարչապետը վաճառում է Հայաստանում գտնվող իր բիզնեսը[16]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա, յոթ թոռ[17]։

Պարգևներ

խմբագրել
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Արտաշատի քաղաքապետ
Հովիկ Աբրահամյան

1996-1998 թվականներ
Հաջորդող
Վարդգես Հովակիմյան


Նախորդող
Դավիթ Զադոյան
ՀՀ Արարատի մարզպետ
Հովիկ Աբրահամյան

1998-2000 թվականներ
Հաջորդող
Ալիկ Սարգսյան


Նախորդող
Լեոնիդ Հակոբյան
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Հովիկ Աբրահամյան

2000-2001 թվականներ
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը՝ որպես ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյան

2001-2002 թվականներ
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար


Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը՝ որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, Դավիթ Զադոյանը որպես արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Հովիկ Աբրահամյան

հունվարի 31 2002-2005 թվականներ
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյան

2005-ապրիլի 21 2008 թվական
Հաջորդող
Արմեն Գևորգյան


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է
ՀՀ փոխվարչապետ
Հովիկ Աբրահամյան

2007-ապրիլի 21 2008 թվական
Հաջորդող
Արմեն Գևորգյան


Նախորդող
Արմեն Գևորգյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Հովիկ Աբրահամյան

ապրիլի 21 2008 թվական-սեպտեմբերի 5 2008 թվական
Հաջորդող
Կարեն Սարգսի Կարապետյան


Նախորդող
Տիգրան Թորոսյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Հովիկ Աբրահամյան

սեպտեմբերի 29 2008 թվական-նոյեմբերի 21 2011 թվական
Հաջորդող
Սամվել Նիկոյան


Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Հովիկ Աբրահամյան

մայիսի 31 2012 թվական-ապրիլի 13 2014 թվական
Հաջորդող
Գալուստ Սահակյան


Նախորդող
Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյան

ապրիլի 13 2014 թվական-սեպտեմբերի 8 2016 թվական
Հաջորդող
Կարեն Կարապետյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
  2. https://armenpress.am/eng/news/758111
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՀՀԿ կուսակցության պատմությունը կուսակցության պաշտոնական էջում։
  4. 4,0 4,1 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի։ Հետք․ամ
  5. 5,0 5,1 5,2 Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-2։ Հետք․ամ
  6. 6,0 6,1 6,2 «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  7. Technologies, Peyotto. «Ինչու մուկ. պատմում են մխչյանցիները (տեսանյութ) (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  8. Technologies, Peyotto. «WikiLeaks. Հովիկ Աբրահամյանի՝ (Մուկ) «սուպերնախարարություն» գլխավորելու հնարավորության մասին». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  9. «Չասացին Մուկ, բայց դաժան հարված հասցրին Հովիկ Աբրահամյանին, լրագիր․ամ։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  10. Հ. Աբրահամյանի Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
  11. Հ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
  12. «Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  13. «Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  14. «Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն։ Հետք․ամ
  16. Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գնո՞ւմ։ հրապարակ․ամ
  17. «Ընտանիք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  18. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Աբրահամյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Աբրահամյան» հոդվածին։