Հովիկ Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Հովիկ Բաբկենի Գրիգորյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (Ծնվել է 1958 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի Կապան քաղաքում)։
Հովիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1958 թվականի մարտի 3 |
Ծննդավայր | Կապան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն ռուսերեն |
Կրթություն | ԵՊՀ ասպիրանտուրա |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Երկեր | Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Երևան, 2002, Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը (1890-1908 թթ.), Երևան, 2004։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս ԵՊՀ-ում |
Գործունեություն | դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1958 թվականի մարտի 3-ին Կապանում։ 1975 թվականին ավարտել է Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 1975–1980 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1981–1985 թթ. աշխատել է Կապանի Շինարարական տեխնիկումում՝ որպես Հասարակագիտական առարկաների դասատու։ 1982–1986 թթ. հեռակա ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ԽՍՀՄ Պատմություն» մասնագիտությամբ։ 1985–1989 թթ. աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ Պատմության ամբիոնում։ 1989 թվականից ԽՄԿԿ Պատմության ամբիոնի դասախոս–ասիստենտ է։ 1991 թվականին փոխադրվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն, որտեղ դասավանդում է առ այսօր։ 2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ազատագրական պայքարի ՀՅԴ մարտավարությունը և ազատամարտի ֆինանսավորման և զինման խնդիրը (1896-1903 թթ.)» թեմայով։ 2008 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արհբյուրոյի նախագահն է։ Մեկ տասնյակ գիտական հոդվածների և երկու մենագրությունների հեղինակ է։ Հայոց պատմության բուհական ծրագրի և ուսումնական ծրագրի համահեղինակ է։ Միասնական և ավարտական քննությունների «Հայոց պատմության ուղեցույց»-ի համահեղինակ և խմբագիր է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի, Հայ ազգային կուսակցությունների և Հայկական հարցի պատմության հիմնախնդիրները։
Երկեր
խմբագրել- Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Երևան, 2002, 96 էջ:
- Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը (1890-1908 թթ.), Երևան, 2004, 112 էջ։
- Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձև (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), «Հայոց ցեղասպանություն. Պատճառներ և դասեր», մաս 2, Երևան, 1995, էջ 39-72։
- Գ. Նժդեհը Հ.Յ.Դ. 1912 թ. դատավարության փաստաթղթերում, «Գարեգին Նժդեհ 115 (գիտաժողովների նյութեր)», Երևան, 2001, էջ 5-13։
- Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձև (XIX դարի վերջ - XX դարի սկիզբ), «Հայոց ցեղասպանությունը (Ուսումնասիրություններ)», Երևան, 2001, էջ 77-109:
- 1894-1896 թթ. զանգվածային ջարդերի ազդեցությունը Հայոց ազատամարտի հետագա մարտավարության վրա, «Տարեգիրք», Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևան, 2005, էջ 24-48։
- Հայկական զինախմբերը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին (զեկուցման հիմնադրույթներ), «Հայկական բանակ-15 (հանրապետական գիտաժողով)», Երևան, 26 հունվարի 2007, էջ 36-39։
- Հայ-բուլղարական զինական համագործակցությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, «Հայաստան-Բուլղարիա. Անցյալը, ներկան և ապագան (Գիտաժողովի զեկույցների ժողովածու)», Երևան, 2009, էջ 34-41։
- Արամ Մանուկյանի գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին, «Արամ Մանուկյան. Ազգային և պետական գործիչը (հոդվածների ժողովածու)», Երևան, 2010, էջ 99-110։
- 1921 թ. փետրվարյան ապստամբությունը Հայաստանում (քաղաքացիական կռիվնե՞ր, թե՞ ժողովրդական ապստամբություն), «Տարեգիրք» թիվ Բ. (պատմագիտական հանդես), Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Երևան, 2010, էջ 21-28։
- Ավետիք Իսահակյանը Քրիստափոր Միքայելյանի մասին, Անտիպ նամակներ ՀՀ Գրականության և արվեստի թանգարանի արխիվից, «Վէմ» համահայկական հանդես, թիվ 3 (39), հուլիս-սեպտեմբեր, 2012, էջ 204-210։
- Հովակիմ Շահբազյանի «Դատվան» անտիպ հուշագրությունը, «Հայագիտության հարցեր», Երևան, 2015, թիվ 3 (6), էջ 52–60:
- ՀՅԴ Ցուցական Պատասխանատու մարմնի ստեղծումը և գործունեությունը մինչև Կ. Պոլիս անցնելը, «Պատմություն և մշակույթ» թիվ Ա. (պատմագիտական հանդես), Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Երևան, 2016, էջ 33-46:
- Ավետիս Ահարոնյանը ՀՅԴ 1912 թվականի դատավարության փաստաթղթերում, «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողով, Երևան, 2016, էջ 39-58։
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 203։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հովիկ Գրիգորյան, - http://ysu.am/faculties/hy/History/section/staff/person/5LKozb0ctnrhIhEmmE8qLcgShP Արխիվացված 2016-03-05 Wayback Machine