Հովհաննես Ա Մանդակունի
Հովհաննես Ա Մանդակունի (403, Ծախնոտ, Աշմունիք, Տուրուբերան, Մեծ Հայք - 490, Շիրակ, Այրարատ, Հայկական մարզպանություն), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (478-490)[1], վարդապետ և հայրապետ։
Հովհաննես Ա Մանդակունի | |
---|---|
Ծնվել է | 403 |
Ծննդավայր | Ծախնոտ, Աշմունիք, Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահացել է | 490 |
Մահվան վայր | Շիրակ, Այրարատ, Հայկական մարզպանություն |
Քաղաքացիություն | Մեծ Հայք և Հայկական մարզպանություն |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս և եպիսկոպոս |
Hovhan Mandakuni Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ Մանդակունիների նախարարական ընտանիքում։ Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Աջակցել է պարսկական տիրապետության դեմ Վահան Մամիկոնյանի ապստամբությանը՝ իր ներկայությամբ և աղոթքներով մեծապես ոգեշնչելով զինվորներին։ Այնուհետև, լծվելով Հայոց եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի տաճարները, հաստատել պատարագի և ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել բազմաթիվ ճառեր, շարականներ, աղոթքներ։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բաբկեն Ա Ոթմսեցին։
Ստեղծագործություններ
խմբագրելՀովհաննես Մանդակունին Մաշտոցի սաներից է և իր հայրապետական գործունեության տարիներին եկեղեցական ժամերգության հարցերով զբաղվելիս, գրել է նաև հոգևոր երգեր։ Ոսկեդարում ստեղծված նրա գրական ժառանգությունը ավելի մեծ տարածում գտավ[2]։
Շարականներ
խմբագրելՄանդակունին գրել է նաև շարականներ (թվով՝ 17) Վարդավառի, Թարգմանչաց և Հռիփսիմեաց տոնի առթիվ («Որ ի լերինն այլակերպեալ», «Զանճառելի խորհուրդ», «Զանճառելի լոյս», «Ի թաբօր լերինն», «Քրիտոս Աստուած մեր», «Ցնծացէք այսօր», «Սքանչելագործ Աստուած» և այլն)։ Հայ շարականագիր Հովհաննես Մանդակունու համար աղբյուր են հանդիսացել Կորյունի, Եղիշեի և Ղևոնդի գրքերը[2]։
Թարգմանիչներին նվիրված շարականներ
խմբագրելԹարգմանիչներին նվիրված հինգ շարականներում Մանդակունին գովում է նրանց նվիրվածությունն ու գաղափարականությունը, որոնք արհամարհելով երկրային կյանքը՝ ապավինեցին հոգևոր փառքին և ժողովրդի հոգեկան պետքերի համար թարգմանեցին հսկայական գրականույթուն, Աստվածաշունչը և անմահացրին իրենց անունները։ Մանդակունու գրվածքների մեջ հատուկ տեղ են գրավում Մաշտոցին նվիրված շարականները («Անճառելի շնորհօք լցեալ», «Նմանեալ Մովսէսի»), որտեղ նրա կյանքը մարտիրոսություն է դիտվում հայ մշակույթի համար։ Գրիգոր Լուսավորչից հետո Մանդակունին թարգմանչաց սերունդն է համարում ամենակարևոր երևույթը ազգային կյանքում, որոնք լուսավորեցին հայությունը [2]:
Թուղթ պահքի պնդության մասին
խմբագրելԱշխատություններ եւ թարգմանություններ
խմբագրել- Յովհան Մանդակունի, Ճառք («Մատենագիրք Հայոց»-ից)։
- Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք, Վենետիկ-Ս. Ղազար, 1832, Բ հրատ., 1860
- Ն. Ծովական (Պողարեան Նորայր), Ճառք ի սուրբ վկայսն Քրիստոսի,- «Սիօն», 1963, էջ 48-49
- Տէր-Մկրտչեան Գալուստ, Մատեան Յովհաննու Մանդակունեցւոյ,- «Արարատ», 1903, էջ 562-572, 662-672, 774-784։
- Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 239-240։
- Յովհան Մանդակունի Հայրապետ, Ճառեր, աշխարհաբարի վերածեց Եփրեմ արքեպս. Թապագեան, Անթիլիաս, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2001 (գրաբար բնագիր եւ աշխարհաբար զուգադիր թարգմանութիւն)
- Мандакуни Иоанн, О беззакониях дьяволских зрелищах. Перевод Л. Степаняна, "Кавказ и Византия", Ереван, вып. 6, 1988, стр. 268-273.
- Blatz J. und Weber S., Reden des armenischen Kirchenvaters Johannes Mandakuni,- Ausgewählte Schriften der armenischen Kirchenväter, ed. S. Weber, 2 vols. Münich, 1927, II, S. 31-269.
- Schmidt J., Heilige Reden des Johannes Mandakuni, Regensburg, 1871.
- Les homélies du catolicos Hovhan Mandakuni, Traduits par l'archevêque Yéprem Tabakian, Antelias, 2000.
Գրականություն
խմբագրել- Ակինեան Հ. Ներսէս, Տէր-Պօղոսեան Հ. Պետրոս, Յովհաննէս Ա կաթողիկոս (Մանդակունի, 480-502). Մատենագրական հետազօտութիւն, «Հանդէս ամսօրեայ», 1971, էջ 137-162, 289-322, 385-398
- Բիւզանդացի Նորայր, Երեք գիտելիք Յովհաննու Մանդակունւոյ, «Լումայ», թիւ 6, 1901, էջ 369-380
- Դուրեան Եղիշէ, Մանդակունւոյ ճառերուն մէկ նոր ձեռագիրը, «Սիօն», 1927, էջ 308-309, 343-346, 372-373. 1928, էջ 19-21, 84-86, 133-135, 179-180, 211-213, 346-3248, 312-313, 370-371. 1929, էջ 27-28, 65-67, 119-121
- Դուրեան Եղիշէ, Շտկուած տողեր ձեռագրերու մէջ, «Սիօն», 1928, էջ 371-373
- Թօրոսեան Յովհաննէս, Համեմատութիւն մը Յովհանու Մանդակունւոյ «Վասն փոխոց եւ վաշխից» եւ Ս. Բարսղի «ընդդէմ վաշխողաց» ճառերուն, «Բազմավէպ», 1927, թիւ 48, էջ 65-73
- Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Ողբ ի վերայ անապաշխարհ մեղաւորաց, «Սիօն», 1963, էջ 86-87
- Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Վերլուծութիւն Կաթողիկէ Եկեղեցւոց եւ որ ի նմա յաւրինեալ կարգաց, «Սիօն», 1967, էջ 70-75
- Յակոբեան Գրիգոր, Յովհան Մանդակունուն վերագրուող շարականները, «Էջմիածին», 1971, թիւ 4, էջ 31-36
- Յովսէփեան Գարեգին, Պատմութիւն Յովհաննու Մայրագոմեցւոյ, «Արարատ», 1917, էջ 735-749
- Սարգիսեան Հ. Բարսեղ, Քննադատութիւն Յովհանն Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, Վենետիկ-Ս. Ղազար, 1895
- Տէր-Մկրտչեան Կարապետ, Յովհան Մանդակունի եւ Յովհան Մայրագոմեցի, «Շողակաթ», 1913, էջ 84-113
- Քենդերեան Հ., Յովհան Մայրագոմեցի, Երեւան, 1973
- Քեօսէեան Յ., Յովհան Մայրագոմեցու «Վերլուծութիւնք Կաթողիկէ Եկեղեցւոյ…» աշխատութիւնը. տե՛ս Յակոբ Քեօսէեան, Դրուագներ հայ միջնադարեան արուեստի աստուածաբանութեան, Ս. Էջմիածին, 1995։
- Feydit F., La XXVIe homélie de Jean Mandakouni sur Les charmes des sorciers et les magiciens impies,- "Melanges offerts a Jean Dauvillier", Toulouse, 1979, 293-306.
- Wojtowicz H., Jan Mandakuni ormianski Ojciec Kosciola,- "Studia Sandomirskie" 2, 1981, էջ 440-453.
- Յակոբյան Գ. Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ, (515րդ դարեր), Եր.,1980։
- Սրբուհի Պ. Հայրապետյան, Հայոց հին և միջնադարյան գրականության պատմություն», Հրատ. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի, նաև՝ ՀՀ ԳԱԱ «Գիտություն հրատ., Եր.,1994, էջ 139,175,249,258,261,448,646։
- Գաթըրճեան Յ., Սրբազան պատարագամատոյցք Հայոց, Վիեննա, 1897։
- Ամատունի Վ., Հին եւ նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, Վաղարշապատ, 1911։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՆախորդող՝ Գյուտ Ա Արահեզացի |
Կաթողիկոս 478–490 |
Հաջորդող՝ Բաբկեն Ա Ոթմսեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 555)։ |