Հովհաննես Չմշկիկ
Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; մոտ 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - հունվարի 10, 976[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից։
Հովհաննես Չմշկիկ հուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας | |
---|---|
Ծնվել է | մոտ 925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10, 976[4] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Գերեզման | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ամուսին | Theodora? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Theophano Kourkouas? |
Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԸստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[5]։ Ժամանակակից աղբյուները նկարագրում են նրան որպես կարճահասակ, բայց գեղեցիկ և շիկամազ տղամարդ[6]։ Բարեպաշտ և ձեռնառատ մարդու համբավ ուներ[6]։
949 թվականին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969 թվականին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971 թվականին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972 թվականին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975 թվականներին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։
Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։
976 թվականին հանկարծամահ է եղել արաբների դեմ երկրորդ արշավանքից Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես։ Կասկածներ կային, թե նրան թունավորել է սենեկապետ Վասիլ Լեկափենոսը[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25։
- ↑ 6,0 6,1 6,2 Treadgold, Warren (1997). A History of the Byzantine State and Society. Stanford: Stanford University Press. էջեր 506, 512. ISBN 0-8047-2630-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չմշկիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 555)։ |