Հովհաննես Խալփախչյան
Հովհաննես Խաչատուրի Խալփախչյան (օգոստոսի 1 (14), 1907[1][2], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 28, 1996[2], Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1966)։ Ճարտարապետության պատմաբան։ ՌԴ վաստակավոր ճարտարապետ (1977): ՌԽՖՍՀ ճարտարապետության և շինարարության ԳԱ անդամ (1994)[3][4]:
Հովհաննես Խալփախչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1 (14), 1907[1][2] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 28, 1996[2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1930)[1] |
Հովհաննես Խալփախչյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Խալփախչյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ 1917-1920 թվականներին սովորել է տեղի արական գիմնազիայում, 1920-1923 թվականներին՝ Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում, 1923-1925 թվականներին՝ գեղարվեստաարդյունաբերական դպրոցի գիշերային դասընթացներում։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը (1930)։ 1927 - 1938 թվականներին աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում, մինչև 1936 թվականը՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում։ 1933-1937 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Խալփախչյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր (Երևանում բժշկական ինստիտուտի մասնաշենքերից մեկը, Վանաձորում երաժշտական տասնամյա դպրոցի շենքը և այլն)։ Խալփախչյանը գլխավորել է ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) ճարտարապետական պատմության սեկտորը։ 1939 թվականին մասնակցել է Սամարղանդի ճարտարապետական կոթողների վերականգնման աշխատանքներին։ 1940 թվականին ներգրավվել է Սանահինի վանքի վերականգնման աշխատանքներին։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և արժանացել պարգևների։ 1946 թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, եղել է ճարտարապետության պատմության ամբիոնի վարիչը։ Հետագայում հրավիրվել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի (Մոսկվա) ճարտարապետության պատմության և տեսության ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։
Խալփախչյանի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են հայ ճարտարապետության պատմությանը։ Չափագրել է շուրջ 120 հուշարձան, հրապարակել 350 գիտական հետազոտություն։ «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատորյակում (1971) գրել է «Հայաստանի ճարտարապետություն» բաժինը։
Պարգևներ
խմբագրել- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան (1958)
- «Հայրենական պատերազմի I աստիճանի» շքանշան
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
- «Բիենալե-87» և «Բիենալե-89» դափնեկիր
- ՀԽՍՀ ԳԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի դափնեկիր
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Երկեր
խմբագրել- Հայաստանի արտադրական կառուցվածքները, Երևան, 1961[5]։
- Apмяно-pyccкие культурные отношения и их отражение в архитектуре, E., 1957.
- Гражданское зодчество Apмении M., 1971.
- Санаин: Архитектурный ансамбль Армении X-XIII веков / О. Х. Халпачьян, [фот . А. А. Александрова, О. Х. Халпахчьяна], Москва, Искусство, 1973.[6]
- Caнаин, M., 1973, Sanahin. Milano, 1970, № 3 (Documenti di architettura Armenia).
- Средневековое зодчество армении и его значение в истории мировой архитектуры. МАКС ПРЕСС, Москва – 2007.[7]
Գրականություն
խմբագրել- Тигранян Э.А. Оганес Халпахчьян : жизнь и творчество. Душанбе 1995
- Мурадян С. Армянское Ваганьковское кладбище (к 200 летию со дня основания). Ер., 2007 ISBN 978-99941-817-5-9
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 489.
- ↑ Media, Noev Kovcheg. «Энциклопедист армянской архитектуры». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Խալփախչյան, Հովհաննես Խաչատուրի (1961). Հայաստանի արտադրական կառուցվածքները. Երևան: ԳԱ հրատարակչություն.
- ↑ Խալփախչյան, Հովհաննես Խաչատուրի; Александров, А. А. (1973). Санаин: Архитектурный ансамбль Армении X-XIII веков. Памятники древного искусства. Москва: Искусство.
- ↑ Средневековое зодчество армении и его значение в истории мировой архитектуры
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Խալփախչյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։ |