Հովհաննես Հովհաննիսյան (վնասվածքաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Վարդանի Հովհաննիսյան (հունիսի 3, 1933, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2010, Մոսկվա, Ռուսաստան), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։ ՌԴ վաստակավոր գյուտարար (1984)։
Ծնվել է | հունիսի 3, 1933 |
---|---|
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 14, 2010 (77 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1958) |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1973) և բժշկական գիտությունների դոկտոր (1975) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. հունիսի 3-ին Աջարիայի Բաթում քաղաքում՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների ընտանիքում։ Նրա քույրը՝ Շուշիկը, տարիներ անց ամուսնանում է Օշականում։ Հովհաննեսը նրա հետ գալիս է Օշական և անցնում քրոջ խնամակալության տակ։ Նա ավարտում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2013 թ. մայիսի 17-ին դպրոցում բացվեց նրա անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, նրա ընտանիքի հովանավորությամբ[1]։
Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1958)։
1961-ից աշխատում է Մոսկվայի Ն․ Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ԳՀԻ-ում, 1978-ից՝ մեծահասակների օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար։
Աշխատանքները վերաբերում են հոդային կրճիկի վերականգնման, հոդերի ֆրիկցիոն (շփական) հատկությունների, կենսամեխանիկական առանձնահատկությունների, մեխանիկական և մաթեմատիկական մոդելավորման հարցերի ուսումնասիրությանը։
Ինստիտուտի տնօրեն Ս․ Վոլկովի հետ ստեղծել է վնասված հոդերի ֆունկցիայի և կրճիկային հյուսվածքի վերականգնման ապարատ, որը հայտնի է «Վոլկով-Հովհաննիսյանի հոդակապային դիստրակցիոն (արտաձգման) ապարատ» անունով։ Վերջինս հնարավորություն է տալիս ոչ միայն բուժել ոսկրային կոտրվածքները, այլև երկարացնել վերջավորությունների ոսկորները և ապահովել հոդերի շարժումը։
- Ունի 88 գյուտի հեղինակային իրավունք
- Ունի Ռուսաստանի 50 և աշխարհի առաջատար երկրների 8 արտոնագիր
Կոչումներ, պարգևներ, նվաճումներ
խմբագրել- Բժշկական գիտությունների դոկտոր
- Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- ՌԴ վաստակավոր գյուտարար
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիր
Աշխատություններ
խմբագրել410 գիտական աշխատության, 10 մենագրության, 2 ատլասի հեղինակ է։
Այլ աշխատություններ՝
- Лечение заболеваний суставов с помощью шарнирнодистракционных аппаратов, М․, 1975
- Лечение повреждений суставов и костей с помошью аппартов авторов, Ташкент, 1978 (համահեղինակ)
- Восстановление формы и функции суставов и костей, М․, 1986 (համահեղինակ)
- Об эстетической ориентации Давида Анахта (Непобедимого)։ Доклад. Науч. конф., посвящ. 1500-летию со дня рождения Давида Непобедимого. Ер., 1980
- Восстановление формы и функции кисти и пальцев с помощью аппаратов наружной чрескостной фиксации / О. В. Оганесян, И. Н. Шинкаренко, В. П. Абельцев. М., 1984
- Восстановление формы и функции голеностопного сустава шарнирно-дистракционными аппаратами / О. В. Оганесян, А. В. Коршунов, С. В. Иванников. 2003
- Основы наружной чрескостной фиксации. 2004
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |