Հովհաննես Մելիք-Փաշաև
Հովհաննես Ներսեսի Մելիք-Փաշաև (Մելիք-Փաշայան) մայիսի 1 (13), 1889[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1935[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ։
Հովհաննես Մելիք-Փաշաև | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1 (13), 1889[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1935[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1913)[1] |
Մասնագիտություն | ինժեներ–էներգետիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ներսես Մելիք-Փաշայան |
Ներսես Մելիք-Փաշայանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1913)։ Մելիք-Փաշաևի նախագծերով են կառուցվել ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկները՝ Զեմո-Ավճալայի Լենինի անվան, Ռիոնի, Երևանի, Լենինականի, Ստեփանակերտի ՀԷԿ-երը։ Մելիք-Փաշաևի անմիջական ղեկավարությամբ է մշակվել նաև Չիրչիկ գետի (Ուզբեկական ԽՍՀ) ՀԷԿ-երի կասկադի նախագիծը։ Մելիք-Փաշաևի մշակած «Հայաստանի էլեկտրիֆիկացման օրինակելի պլանը» (1921-1922) օգտագործվել է ՀԽՍՀ էներգետիկայի զարգացման հիմքում։ Ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 394)։ |