Հովհաննես Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մնացականի Պետրոսյան (փետրվարի 16, 1892[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մատենագետ, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1909), Մայիսյան ապստամբության (1920) և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հովհաննես Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1892[1] Երևան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 10, 1961[1] (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մատենագետ և դպրոցի ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ[1] |
Ալմա մատեր | Երևանի թեմական դպրոց[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան, մոտ 10 տարի ուսուցչություն է արել հայկական դպրոցներում։ Վարել է կուսակցական, պետտական տարբեր պաշտոններ։ Եղել է Երևանի գավառի Կոտայքի գավառամասային կուսկոմիտեի քարտուղար (1921), ՀԿ(բ) կ Կենտկոմի գործերի կառավարիչ (1921-1922), Ներքին Ախտայի (այժմ՝ Հրազդան) գավառամասային գործկոմի նախագահ (1922), Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար (1923), ՀԱՄ1ս-ի Լուսաշխի կոմիտեի նախագահ (1923)։ Պետրոսյանը մասնակցել է Սովետական Ռուսաստանից, Թիֆլիսից, Բաքվից և սփյուռքից ականավոր հայ մտավորականների՝ Խորհրդային Հայաստան վերադարձնելու գործին։ 1934-1935 թվականներին եղել է կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1937 թվականից՝ ՀՍՍՀ գրապալատի տնօրեն։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Պետրոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 262)։ |