Հովհաննես Պողոս I (լատին․՝ Ioannes Paulus PP. I, իտալ.՝ Giovanni Paolo I, իտալ.՝ Albino Luciani, հոկտեմբերի 17, 1912(1912-10-17)[1][2][3][…], Կանալե դ’Ագորդո, Բելունո, Վենետո, Իտալիա - սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 29, 1978(1978-09-29)[4], Վատիկան), Հռոմի պապ, որը 33 օր եղել է Հռոմեական կաթոլիկական եկեղեցու առաջնորդ՝ 1978 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 28-ը։ Եղել է մեր ժամանակների վերջին իտալացի պապ։

Հովհաննես Պողոս I
լատին․՝ Ioannes Paulus PP. I
 
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, գրող, transitional deacon, համալսարանի դասախոս և Latin Catholic bishop
Ծննդյան անուն իտալ.՝ Albino Luciani
Ծնունդ հոկտեմբերի 17, 1912(1912-10-17)[1][2][3][…]
Կանալե դ’Ագորդո, Բելունո, Վենետո, Իտալիա
Մահ սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1][2][3][…] (65 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1978(1978-09-29)[4] (65 տարեկան)
Վատիկան
Թաղված է Vatican Grotto, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Հայր Giovanni Luciani?[5]
 
Ստորագրություն Изображение автографа
|
 
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև Պիուս IX-ի շքանշան և Սուրբ Գևորգ Մեծի շքանշան

Քահանա է եղել 1935 թվականից, եպիսկոպոս՝ 1958 թվականից։ Կարդինալ է կարգվել Պողոս VI-ի կողմից։ Նախքան Վենետիկի պատրիարքն ընտրվելը եկեղեցական քաղաքականության հետ կապված չի եղել։ Ընտրություններից մեկ ամիս անց նրա հանկարծակի մահը (1605 թվականից սկսած ամենակարճ պոնտատեատը) ուշադրություն հրավիրեց նրա անձնական որակների վրա, որոնք ասոցացվում էին պարզության, ժողովրդավարության և պապական հաստատության նորացման հետ։ Պապին անվանում էին «ժպտացող պապ» (իտալ.՝ Papa del Sorriso), «անհայտ պապ»։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է շինարար բանավորի ընտանիքում, որն իրեն սոցիալիստ էր համարում։ Երիտասարդ Ալբինո Լուչանին սկզբում սովորել է Ֆելտրերի հոգևոր սեմինարիայում, ապա տեղափոխվել է Բելունոի սեմինարիա։ Նա ստացել է քահանաjի սանի կոչում 1935 թվականի հուլիսի 7-ին, որից հետո տեղափոխվել է Գրիգորյան համալսարան, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան։ Նրա Դոկտորական թեզը նվիրված էր կաթոլիկ աստվածաբան Անտոնիո Ռոսմինին (1797-1855), որի աշխատություններից մեկը՝ «Եկեղեցու յոթ պատուհասները», ընդգրկվել է արգելված գրքերի շարքում։

 
Վենետիկի պատրիարքների պալատում հուշատախտակ՝ նվիրված Հովհանես Պողոս I պապին:

Պապ ընտրվելուց հետո Լուչանին լրագրողներին պատմել է իր սիրելի գրողների մասին, որոնց թվում կարևոր տեղ էին զբաղեցնում Մարկ Տվենը, Ֆրանչեսկո Պետրարկան, Վալտեր Սքոթը, Չարլզ Դիքենսը, Գիլբերտ Քիթ Չեստերտոնը։ Հետաքրքիր է այն, որ Մարկ Տվենը աթեիստ էր, ևս երկու հեղինակ այս ցուցակից բողոքական էին։ Պետրարկան, չնայած կաթոլիկ էր, սակայն պապականությունը համեմատում էր հասարակած տան հետ։ Միայն Չեստերտոնն էր իսկապես բարեպաշտ մարդ։ Այսպիսով Հովհաննես Պողոսի I-ի գրական նախասիրությունները ամբողջովին չէին համապատասխանում կաթոլիկական կղերական շրջանակներին հարիր կարծրատիպերին, այդ պատճառով էլ դա բազմիցս տարբեր մեկնաբանությունների պատճառ է հանդիսացել։ Լուչանիի ընտրությունից մի քանի տարի առաջ, Լուչանին մի գիրք հրատարակեց «Ամենահայտննիները» (Illustrissimi), որը պարունակում էր տարբեր գրողների և փիլիսոփաների երկխոսություններ, այդ թվում նաև Պինոկիոյինը (նրա սիրած կերպարը` ում նա անդադար անդրադառնում էր իր քարոզների ժամանակ)։

Լուչանին խոսել է պատմական փոխզիջման քաղաքականության դեմ, որն առաջարկում էին իտալացի կոմունիստները։ Աթեիզմի մասին նա ասել է, որ դրա ծագման պատճառներից մեկը կաթոլիկների խոսքերի և գործերի միջև հակասությունն է։

 
Հռոմի պապ Հովհաննես Պողոս I 1978թ․

Սեպտեմբերյան պապականություն

խմբագրել

Լուչանին 20-րդ դարում ծնված առաջին Հռոմի պապն էր։ Նա կաթոլիկ եկեղեցու ամբողջ պատմության մեջ առաջին անգամ կրկնակի անուն է վերցրել։ Հովհաննես Պողոսն այս անունները վերցրել է իր երկու անմիջական նախորդներից`Հովհաննես XXIII-ից և Պողոս VI-ից։ Դա պայմանավորված էր մի շարք նորարարություններով, որոնք գրեթե անմիջապես հայտնվեցին։ Լուչանին հրաժարվեց միջնադարյան թագադրման արարողությունից, այն փոխարինելով Սբ. Պետրոսի տաճարի սյունասրահում հանդիսավոր հավաքով։ Նա հրաժարվեց նաև տիարայից։ Այս բոլոր գործողությունները գնահատվեցին, որպես աշխարհիկ իշխանության ձգտելու մերժում։ Պապի գահակալության կապակցությամբ տոնակատարությունները նույնպես առանց միջադեպերի չանցան։ Տոնակատարությանը մասնակցում էր նաև Ռուսական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը՝ Լենինգրադի թեմի առաջնորդի և Նովգորոդի Նիկոդիմի (Ռոտով) գլխավորությամբ, ով մահացավ սրտի կաթվածից՝ կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրության ժամանակ։ Այս ողբերգական դրվագը վատ նշան համարվեց նոր քահայանապետի համար։

Հռոմեական Կուրիայում նրա պահվածքին հետևում էին ավելացող տագնապով։ Լուչանին ամեն օր խախտում էր Վատիկանի «լավ վարքագծի» կանոնները, որոնք մշակվել էին տասնամյակներ առաջ, եթե ոչ՝ դարեր։ Կուրիայի բարձրաստիճան հոգևորականների կարծիքով նա իրեն պահում էր այնպես՝ ասես պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում լուծել եկեղեցու բոլոր խնդիրները։ Նրանց զայրացնում էր այն, որ նա անպարկեշտ էր վարվում դիվանագիտական ինտրիգներին և նախնտրում էր համպատրաստից գործել, քան՝կարդալ Կուրիայի կողմից պատրաստված ծրագիրը։ Նա իրեն բանտարկյալ էր զգում «Սուրբ վանդակում», որ նա պարբերաբար անվանում էր առաքելական պալատ։ Իր հարազատների վկայությամբ առաջին օրը պապը «լավատես և ուրախ» էր, իսկ մահից անմիջապես առաջ շատ մտահոգ էր և տխուր։

1978 թվականին սեպտեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, Հռոմում թերթի հրատապ հարցերի բաժնում հայտնվեց Հովհաննես Պողոս I պապի մահվան լուրը։ Վաղ առավոտյան պապին գտան իր ննջարանում։ Վատիկանի պաշտոնաական ուղերձի համաձայն պապի հանկարծակի մահը վրա է հասել սրտամականի ինֆարկտի պատճառով։ Պապին դավադրաբար թունավորելու մի շարք տեսություններ կան, որոշ տեսաբաններ այդպիսին են դիտարկում նաև Նիկոդեմի մահը (կասկածներ կան, որ վերջինս խմել է պապի համար նախատեսված թունավորած բաժակի սուրճը[6][7]):

Նա պապ է եղել ընդամենը 33 օր, որը պապականության պատմության մեջ ամենակարճերից է։

Պապական գահին իր կարճատև մնալու պատճառով պապը չի հռչակել որևէ կոնդակ կամ որևէ ակտ, որը թույլ կտար նրա մասին որևէ դատողութույուն անել, բայց այնուամենայնիվ նրա կարճաժամեկետ իշխանությունը իր հետքն է թողել եկեղեցու ճակատագրում։

2003 թվականին սկսվեց նրա սրբադասման կարգը։ Ասվում է, որ նրա հարազատ Բելունոյում հրաշքով բուժվում են նրան աղոթելով։ 2017 թվականի նոյեմբերին Ֆրանցիսկոս պապը հաստատեց Հովհանես Պողոսի կանոնակարգումը և նրան հարգարժան հռչակեց[8][9]։

Մշակույթ

խմբագրել
  • Կարդինալ Լամբերտո՝ «Կնքահայրը 3» ֆիլմի հերոսներից մեկը։ Նա դավանում է հավատը դնելով պապին՝ Մայքլ Կառլեոնեի միջոցով։ Դառնալով Հովհաննես Պողոս I պապ, նա չի դադարում հետաքննել բարձրագույն հոգևորականների չարաշահումնները, սակայն թունավորվում է ազդեցիկ դավադիրների կողմից։
  • Պատի Սմիթի «Ալիք» ալբոմը նվիրված է Պապին։
  • The Fall խմբի «Հեյ Լուչանի» երգը Հովհաննես Պողոս I պապի մասին է։
  • Ջոն Բոյնի «Միասեռության պատմություն» գրքի մի քանի գլուխներում գլխավոր հերոսը շփվում է Պապի հետ՝ նախքան նրա պապ լինելը, և դրանից հետո։
  • Բացի այդ հիշատակվում է նաև պապի մահը և նրա վախճանի իսկության մասին կասկածները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 BeWeB
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Папа Франциск одобрил подготовку к канонизации Иоанна Павла I, чья смерть в 1978 году породила теорию заговора
  7. «Pope Francis officially declares John Paul I 'venerable'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  8. «Андрей Солдатов, Василий Гулин. Священная война». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  9. Иеромонах Анатолий (Берестов). Ответ на статью «Никодимов грех» Совершенно секретно № 6/111 от 06/1998 г.

 Գրականություն

խմբագրել
  • Крысов А. Г. Иоанн Павел I, Папа Римский // Православная Энциклопедия, под ред. Патриарха Московского и всея Руси Кирилла, Т. XXIV, М., Церковно-научный центр «Православная Энциклопедия», 2010 г., стр. 465—467.
  • Ялопп, Дэвид Во имя Господа. Кто убил Папу Римского? / пер. с англ. Т. Милюкова. — М.: АСТ: Астрель, 2010. — 475 с. — ISBN 978-5-17-065539-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Պողոս I» հոդվածին։