Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթ
Հովհաննես երկրորդ ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է և մաս է կազմում ընդհանրական կամ կաթողիկե նամակների։
Հեղինակը
խմբագրելԱյս նամակի, ինչպես նաև Հովհաննեսի երրորդ նամակի հեղինակի ավանդաբար համարվել է Ավետարանի հեղինակ Հովհաննես առաքյալը։ Սակայն այսօր նամակի հեղինակի շուրջ Աստվածաշնչագիտության մեջ գոյություն ունեն տարբեր վարկածներ։
- Նամակի հեղինակը Հովհաննես առաքյալի աշակերտներից է, և նամակը գրել է առաքյալի թելադրմամբ։
- Հեղինակը Հովհաննես անունով Երեցն է, ում մասին հիշատակում է Պապիասը, և ով եղել է Հովհաննեսյան դպրոցի հետևորդ։
Գրության ժամանակը և վայրը
խմբագրելՆամակը գրվել է Հովհաննու ավետարանից և Հովհաննու առաջին թղթից հետո, Հովհաննու երրորդ նամակից առաջ։ Ընդունված է գրության ժամանակը համարել առաջին դարի 90-ական թթ.։ Այլ գիտնականներ կարծում են, որ նամակը գրվել է 90-130 թ.։ Գրության վայրը համարվում է Եփեսոսը։
Բովանդակությունը
խմբագրելՆամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.
- Ողջույն ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին
- Հորդոր միմյանց սիրելու
- Զգուշացում մոլորեցնողներից, ովքեր չեն ընդունում Հիսուսին մարմնով եկած
- Տիրուհուն այցելելու ակնկալիք
- Ամփոփում
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՈւդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն։ 2005, էջ 485-492
Արտաքին հղումներ
խմբագրել