Հովսեփ Ավանասյան Միրիմյան
Հովսեփ Ավանասյան Միրիմյան (ց), հայազգի քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։
Հովսեփ Ավանասյան Միրիմյան (ց) | ||
| ||
---|---|---|
1851 - 1852 | ||
Նախորդող | Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյան | |
Հաջորդող | Ավետիք Աստվածատրյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Գործունեություն՝ | Քաղաքական Պետական Հասարակական | |
Ազգություն | Հայ | |
Թաղված | Խոջիվանք | |
Կենսագրություն
խմբագրելՀ. Միրիմյանի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Սերում է առաջին կարգի քաղաքացիության տիտղոս կրող Տփղիսի հայոց բնիկ տոհմից[2]։ 1840-ական թվականների վերջերին աշխատել է ձկնարդյունաբերության ոլորտում[1][3]։
Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1851 թվականին։ Պաշտոնավարել է նաև 1852 թվականին[4]։ Նրա պաշտոնավարման շրջանում՝ 1851 թվականին, առաջին անգամ թատերական ներկայացումները բեմադրվեցին վրացերեն լեզվով[5]։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին Թիֆլիսի թատրոնում տեղի ունեցավ իտալական օպերայի առաջին բեմադրությունը[1][5]։
Հ. Միրիմյանը ուներ պատվավոր քաղաքացու կոչում[1][4][6]։
Ամենայն հավանականությամբ Հ. Միրիմյանը թաղված է եղել Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ նրա գերեզմանը ոչնչացվել է[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ “Кавказский Календарь на 1852 г.”, Тифлис, 1851, ст. 561.(ռուս.)
- ↑ “Акты ...”, том XI, Тифлис, 1888, ст. 638-639:
- ↑ 4,0 4,1 “Кавказский Календарь на 1853 г.”, Тифлис, 1852, ст. 511.(ռուս.)
- ↑ 5,0 5,1 “Кавказский Календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 28.(ռուս.)
- ↑ “Кавказский Календарь на 1853 г.”, Тифлис, 1852, ст. 638.(ռուս.)
- ↑ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)