Հովսեփ Թեոֆիլ Թեոդորովիչ (լեհ.՝ Józef Teofil Teodorowicz, օգոստոսի 25, 1864(1864-08-25), Ժիվաչով, Տլումաչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - դեկտեմբերի 4, 1938(1938-12-04)[1], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), Լվովի հայ կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս, աստվածաբան, քաղաքական գործիչ։

Հովսեփ Թեոդորովիչ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1864(1864-08-25)
ԾննդավայրԺիվաչով, Տլումաչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մահացել էդեկտեմբերի 4, 1938(1938-12-04)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
ԿրթությունՉեռնովցիի համալսարան և Լովովի սեմինարիա
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ, արքեպիսկոպոս, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններԳալիսիայի և Լոդոմերիայի միաբանության անդամ, կաթոլիկ արքեպիսկոպոս, Ավստրո-Հունգարիայի Ռեյխսրատի Լորդերի պալատի անդամ և member of the Sejm of the Second Polish Republic?
ԿուսակցությունՔրիստոնեական ժողովրդական կուսակցություն և Ազգային-դեմոկրատական ​​միություն
Պարգևներ և
մրցանակներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր
ԱնդամությունԱզգային լիգա
 Józef Teodorowicz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հովսեփ Թեոդորովիչը ծագումով հայ շլյախտայական ընտանիքից է, որը դարեր շարունակ ապրել է Լեհաստանում։ Ավարտել է Ստանիսլավի գիմնազիան, որից հետո ընդունվել է Բուկովինայի Չեռնովցի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում նա հավատքի ճգնաժամ է ապրել։ Մեկ տարի անց ընդունվել է Լվովի աստվածաբանական ճեմարանը։

1887 թվականի հունվարի 2-ին հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իսահակ Նիկոլայի Իսակովիչի կողմից նրան հոգևոր աստիճան է շնորհվել։ 1890-1897 թվականներին ծառայել է Բերեժանիում որպես ծխական քահանա, ավելի ուշ՝ Լվովում որպես քահանա։ Համագործակցել է իշխան Ադամ Ստեֆան Սապիեհայի հետ։ 1901 թվականին, արքեպիսկոպոս Իսակովիչի մահից հետո, 37 տարեկանում նրան շնորհվել է արքեպիսկոպոսի աստիճան, և նա դարձել է Լվովի թեմի Հայ արքեպիսկոպոս։ 1908-1930 թվականներին հիմնանորոգել է Լվովի հայկական տաճարը, որը զարդարված էր Յան Հենրիխ Ռոզենի որմնանկարներով և Յոզեֆ Մեհոֆերի խճանկարներով։

Հովսեփ Թեոդորովիչը զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 1902-1918 թվականներին եղել է Լվովի շրջանային Գալիցիայի Սեյմի և Վիեննայի Ավստրո-Հունգարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, որտեղ զբաղեցրել է լեհամետ դիրքորոշում։ 1919-1922 թվականներին եղել է Սահմանադիր սեյմի պատգամավոր, 1922-1923 թվականներին՝ Քրիստոնյա ժողովրդավարական եկեղեցու սենատոր։ Թեոդորովիչը եղել է Բերեժանիի և Լվովի պատվավոր քաղաքացի, Լվովի Յանա-Կազամիրայի անվան համալսարանի պատվավոր դոկտոր[4]։

Մահացել է Լվովում, որտեղ նրան թաղել են «Լվովյան արծիվներ» գերեզմանատանը, որտեղից Խորհրդային Միության տարիներին գերեզմանատան ավերումից հետո նրա աճյունը տեղափոխվել է Լիչակովի գերեզմանատան ընտանեկան դամբարան։ Արքեպիսկոպոս Հովսեփ Թեոդորովիչի վերահուղարկավորությունը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 7-ին, Լվովում։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. Cmentarz Łyczakowski we Lwowie — P. 192.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  4. Polska Korporacja Akademicka «Obotritia»
  5. Order Odrodzenia Polski. Trzechlecie pierwszej kapituły 1921—1924. — Warszawa : Drukarnia Państwowa, 1926. — S. 15.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Թեոդորովիչ» հոդվածին։