Հուդայածառ
Հուդայածառ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cercis | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Հուդայածառ, արճվան (լատին․՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԲարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։
Հայաստանում
խմբագրելՀայաստանի տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, Հայաստանում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝
Դասակարգում
խմբագրելՏեսակներ
խմբագրելՀայտնի է 6[1] մինչև 10[2] տեսակ, նրանցից մի քանիսը[2][3].
- Cercis canadensis L.
- Cercis chinensis Bunge
- Cercis chingii Chun
- Cercis chuniana F.P.Metcalf
- Cercis gigantea ined.
- Cercis glabra Pamp.
- Cercis griffithii Boiss.
- Cercis occidentalis Torr. ex A.Gray
- Cercis racemosa Oliv.
- Cercis siliquastrum L.
Տաքսոնոմիա
խմբագրել3 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
ещё 3 трибы (համաձայնAPG II Համակարգի) |
|||||||||||||||
Կարգ Թիթեռնածաղկավորներ | ենթաընտանիք Caesalpinioideae | դաս Հուդայածառ | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Բակլազգիներ | ցեղ Cercideae | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 2 ենթաընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 5 դաս | ||||||||||||||
Նշանակություն
խմբագրելՀուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի)։ Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի։
Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ։ Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Cercis siliquastrum
-
-
Cercis
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Genera of Leguminosae-Caesalpinioideae and Swartzieae». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 По данным сайта GRIN (см. карточку растения).
- ↑ Русские названия приведены по данным книги «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература)
Գրականություն
խմբագրել- Палибин И. В. Род 772. Церцис — Cercis L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1945. — Т. XI. — С. 15—19. — 432 с. — 4000 экз.
- Пидотти О. А. Род 4. Церцис — Cercis L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1958. — Т. IV. Покрытосеменные. Семейства Бобовые — Гранатовые. — С. 40—44. — 976 с. — 2500 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- USDA PLANTS Profile
- Cercis - Online. (englisch)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայածառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդայածառ» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |